12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայրենիքը յուրաքանչյուրիս մեջ է անկախ մեր բնակության աշխարհագրական տարածքից

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ: Շուրջ քառորդ  դար մենք տերն ենք մի արժեքի, որի համար այսօր էլ աշխարհում  դեռ պայքար է մղվում, կյանքեր են զոհաբերվում, սահմանային գծեր սրբագրվում:Դա այն արժեքն է, որ […]

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության Նախագահը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ Վեհափա՛ռ Տեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ, Հարգարժա՛ն հյուրեր, Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: […]

ԵԺԿ նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին անկախության տոնի կապակցությամբ

Եվրոպայի Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա մասնավորապես գրել է. «Այսօր մենք նշում ենք Հայաստանի անկախության տոնը, որը ձեռք է բերվել 24 տարի առաջ: Շնորհավորում եմ իմ հայ ընկերներին ազգային տոնի կապակցությամբ»:

Պետք է նախաձեռնենք քաղաքացիական-ազգային հեղափոխություն.Րաֆֆի Հովհաննիսյան

«Հերթական անգամ մեր պատմության ընթացքում կա դե ֆակտո և դե յուրե տարբեր իրականություններ, և կարևոր չէ թե մակերեսի վրա ով ավելի ստվար է երևում, ով՝ սակավաթիվ, բայց կարևոր է, որ այսօր Հայաստանի քաղաքացիները պահանջում են մեզ պատկանող Հանրապետությունը»,-այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հիմնադիր խորհրդարան»-ի հրավիրած ընդունելության ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հավհաննիսյանը: Հովհաննիսյանը կոչ է անում […]

Հայրիկյանի օրը այսօր տխուր սկսվեց /վիդեո/

«Այսօր իմ օրը տխուր սկսվեց»,-այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 24-րդ տարեդարձի օրը, «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ընդունելության ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանի տխրության պատճառը եղել է հեռախոսազրույցը նախկին քաղբանտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ, ում չեն հրավիրել այսօր կայանալիք պաշտոնական միջոցառումներին: «Ձևակ բան է, պաշտոնական միջոցառում, բայց հարցրի մարդուն, որը այս երկրի անկախության համար […]

Րաֆֆին շնորհավորեց Ռուբիկ Հակոբյանին

«Անկախության տոնն է, բոլորին շնորհավորում եմ, այդ թվում՝ նաև Հակոբյանին»,-այսօր Անկախության 21-րդ տարեդարձի օրը «Հիմնադիր խորհրդարան»-ի կազմակերպած ընդունելության ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝  անդրադառնալով «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանի դուրս գալուն: Նա նշեց, որ լրագրողների բոլոր հարցերին կպատասխանի շատ շուտով, վաղը տեղի է ունենալու «Ժառանգության» ընդլայնված նիստ, որին ինքն էլ է մասնակցելու: Հարցին՝ արդյոք կուսակցությունում տրոհում […]

Հայաստանի Հանրապետության ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները. Եղիսաբեթ թագուհի

ՀՀ անկախության 24-րդ ամյակի առթիվ Նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Ուղերձում ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը շնորհավորել Ձեր Ազգային օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները՝ մաղթելով երջանկություն ու բարգավաճ ապագա»:

Կարմիր ներքնազգեստ նախագահականի գլխին

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում նախագահ Զեմանի նստավայրի գլխին գտնվող ազգային դրոշը հանել, եւ փոխարենը կարմիր ներքնազգեստ են փակցրել, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը: Նման քայլ է իրականացրել չեխական Ztohoven շարժումը, որը հայտնի է քաղաքական սուր հայտարարություններով: Այս քայլով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել նախագահ Միլոշ Զեմանին: Խմբավորումը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կարմիր ներքնազգեստը […]

Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին. Գաուկ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձէ հղել, որում նշել է, որ Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին: Նա նշել է նաեւ, որ Գերմանիան կշարունակի ԼՂ հակամարտության խաղաղ լուծման և հայ-թուրքական փոխըմբռնման հասնելու երկխոսությանը սատարելու իր ջանքերը: «Ձեր երկրի համար նշանակալի ոգեկոչման 201 5 թվականին, […]

Ոճրագործը… /վիդեո/

«Իշխանությունը սարսափում է այն գործընթացից, որը կարող է վերջիվերջո ընդդիմադիր հայացք ունեցող գործիչներին համախմբել և սկսվի իշխանափոխություն գործընթաց»,-այսօր Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի առիթով հրավիրված ընդունելության ժամանակ հայտարարեց «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանը շեշտեց, որ ժողովուրդը կարող է Սահմանադրությանը հավատարիմ լինելու սկզբունքով հասնել իշխանափոխության.«Ժողովուրդը կարող է իր կամքը պարտադրել»,-ընդգծեց Սեֆիլյանը: Անդրադառնալով Ռոբերտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի