Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ

Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Ի-ի հետ: Նախարար Նալբանդյանը գահակալության կապակցությամբ ջերմորեն շնորհավորեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 20-րդ Կաթողիկոս-Պատրիարքին։ Հաջողություն մաղթելով Տեր Գրիգոր Պետրոս Ի-ին իր վեհ առաքելության մեջ՝ նախարարը նշեց. «Ֆրանսիայում Հայաստանի դեսպան լինելու ժամանակահատվածում Ձեզ հետ Փարիզում երկար տարիներ սերտորեն գործակցելու բարեբախտությունն ու պատիվն […]