06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը կարող է շահել ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից

«Վերջին տարիներին ռուս-թուրքական հարաբերությունների բավականին ջերմացում էր նկատվում: Չնայած խութերը նկատելի էին, բայց արատաքին աշխարհի համար ամեն բան ընթանում էր հարթ ու խաղաղ: Պուտինը անգամ  նշեց, որ ռազմաքաղաքական գաղափարներ էին քննարկում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը

Ռուս-թուրքական հարաբերությունների սրումից Իսագուլյանին խոսքով՝ Հայաստանը չի կարող տուժել: Իսագուլյանը գտնում է, որ այս հարաբերությունների սրումից Հայաստանը հստակ կողմնորոշվելուց դեպքում կարող  է ունենալ ռազմական, քաղաքական,  նաև տնտեսական շահ:

Իսագուլյանը նշում է, որ երբ ռուսական ինքնաթիռները խախտեցին օդային սահմանը Ռուսաստանի նախագահը պաշտոնապես ներում խնդրեց, իսկ Թուրքիան խոցեց ռուսական օդանավը ու ներողություն այդպես էլ  չխնդրեց:

Իսագուլյանը մի շարք փաստարկներով ընդգծեց, որ Թուրքիան խաղում է իր սեփական խաղը: Նա բավականին հզոր զորք է մտցրել Իրաք.

«Բոլորը գտնում են, որ Թուրքիան խախտել է միջազգային օրենքը, բայց Թուրքիան հենվելով իր սեփական եզրակացությունների վրա զորքը դուրս չի հանել հյուսիսային Իրաքից»,-նշեց Իսագուլյանը հավելելով, որ սա ծնում է ենթադրություն, թե կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել. «Երրորդ համաշխարհային պատերազմ բացառվում է, բայց լոկալ և թեժ մարտեր կլինեն դա միանշանակ է»,-եզրափակեց Իսագուլյանը:

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ