25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ ունի «Դաշնակցությունը» հանրաքվեից հետո

ՀՅԴ-ն կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունեցել, և մենք ունենք նոր իրողություն՝ Նոր Սահմանադրություն: Լրագրողների հետ ճեպազրույցին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ընտրակեղծիքները եղել են և ափսոսանք հայտնեց, թե այս հանրաքվեն չնպաստեց վստահության ավելացմանը:

Անդրադառնալով ՀՅԴ-ին ուղղված մեղադրանքներին՝ Վարդանյանն արձագանքեց` թող այդ ուժերը կարողանային բոլոր ընտրատեղամասերում իրենց անդամներով վերահսկել կամ իրենց տեղերն այլ ուժերին չտալ: Չնայած դրան՝ ՀՅԴ խմբակցության քարտուղարը համաձայն չի ՀՀԿ-ականների այդ տեսակետերին, թե ընտրակեղծիքներ իրականացրել են «ոչ»-ի կողմնակիցները: Նման տեղեկություններ իրենք չունեն:

Դաշնակցական պատգամավորը վստահ է, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը չի ազդել ՀՅԴ-ի վարկանիշի վրա, քանի որ, ինչպես Վարդանյանն ասաց՝ իրենք ամբոխվար կուսակցություն չեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ