10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Նոր պաշտոն`«սպարտիվկայի» համար պաշտոնից զրկված ՔԿՀ նախկին պետին. Հրապարակ

«30 հազար դրամանոց «սպարտիվկայի» համար քրեական հետապնդման ենթարկվող եւ աշխատանքից ազատված «Վարդաշեն» ՔԿՀ նախկին պետ Մանուկ Պողոսյանը թերեւս շուտով պաշտոն ստանա: Թերթի տեղեկություններով, նրա ընկերը՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ամեն ինչ արել է, որ ոչ միայն նրան չպատժեն, այլեւ փոխհատուցվեն իր հետ ընկերության պատճառով կրած «անհարմարությունները»:

Թերթի աղբյուրները հայտնեցին, որ առաջիկայում Մանուկ Պողոսյանը նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ պետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ-ում ՀՀ քրօր. 311-րդ հոդվածով հարուցված քրգործի շրջանակներում նրա մեղադրանքը փոխվել է, մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածով․ եթե նախկինում մեղադրվում էր կաշառք ստանալու համար, ապա այժմ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, որն ավելի թեթեւ հոդված է:

Չի բացառվում, որ այս մեղադրանքով նա ընդամենը նկատողություն ստանա։ Ի դեպ, Պողոսյանի պաշտոնում արդեն նշանակվել է Հովիկ Հակոբջանյանը, որը համակարգի հնաբնակներից է, աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ որպես օպերգծով բաժնի պետ, ապա՝ «Վարդաշենի» պետի տեղակալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ