17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արջի ծառայություններ մատուցողը գտնվել է. Հրապարակ

Երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում արված Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ արջի ծառայությունների մասին, կատակների առիթ է տվել։ Վարչապետը, ինչպես հայտնի է, լրագրողների հարցերին պատասխանելով, նշել է, որ եթե եղել են ընտրակեղծարարներ, ապա նրանք «արջի ծառայություն են մատուցել իշխանություններին եւ անպայման օրենքի շրջանակներում կպատժվեն», սակայն ինքը չգիտի՝այդպիսիք կայի՞ն, թե՞ ոչ։ Գյումրեցիք ասում են, որ գլխավոր արջին իրենք հայտնաբերել են, և դա քաղաքապետ Աամվել Բալասանյանն Է։ Նրա մարդիկ անհավանական բանակի լցոնումներ են արել «գծի հետևի» թաղամասի ընտրատեղամասերում՝ թիվ 9 գրադարանում և թիվ 27 դպրոցում։ Այս թաղը համարվում է քաղաքապետ Աամվել Բալասանյանի մարդկանց նստավայրը։ Այստեղ նաև «գազելների» հավաքատեղի է, լավ տղերքն են հավաքված, որոնք քաղաքապետի հենարանն են։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ