20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սեյրան Օհանյանի նուրբ ակնարկը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված նախկինում զորամասերում հետախուզության պետերի պաշտոն զբաղեցրած, պահեստազորի մայորի նկատմամբ պետական դավաճանության մեղադրանքին:

Սեյրան Օհանյանը նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից ընթանում են համապատասխան աշխատանքներ և ավելի ստույգ տեղեկություններ կարող է տալ հենց ԱԱԾ-ն.

«Այդ սպան մեկ տարուց ավել է զինված ուժերում չի ծառայում: Ինքը չի կարողացել իրեն որպես գրագետ հրամանատար դրսևորել, դրա համար ինքն իր անձնական կամքով զորացրվել է» :

Անդրադառնալով Սահմանադրական հանրաքվեի և քաևոզարշավի ընթացքում իր լիազորությունների չարաշահման, քաղաքական գովազդին մասնակցելու մասին դիտարկում-հարցերին, ինչպես նաև բանակում զանգվածային ուղղորդված քվեարկությունների շուրջ հայտարարություններին, Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարը քաղաքական անձ է, քաղաքական թիմի անդամ:

Պ նախարարը նրբորեն ակնարկեց` ինքը գտնվում է գերագույն գլխավոր հրամանատարի ենթակայության ներքո և, դրանից ելնելով, ինքն իր սահմանադրական պարտքը իրականացրել է այնպես, ինչպես գտել է ճիշտ:

«ՀՀ զինված ուժերն այսօր քաղաքական չեզոքություն են պահպանում, և ես պետք է ասեմ, որ այն քաղաքական անձինք, ովքեր տարբեր հայտարարություններ են անում, ճիշտ չեն ասում: Ազատ, անկախ քվերակություն է եղել` զինված ուժերի բոլոր զորամասերի ստորաբաժանումների կողմից»,-եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ