12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օբաման եւ Պուտինը սեպտեմբերի 28-ին կհանդիպեն Նյու Յորքում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 28-ին կհանդիպեն: Բանակցություններ տեղի կունենան Ղրիմի, Ուկրաինայի հակամարտության, ինչպես նաեւ Սիրիայում ՌԴ-ի ռազմական ներկայության շուրջ: Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումը կլինի երկկողմանի, Օբաման եւ Պուտինը կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում: Նշվում է նաեւ, որ ԱՄՆ տեսանկյունից հանդիպման գլխավոր նպատակը Ռուսաստանին համոզելն է՝ պահպանելու […]

Նախկին ոստիկանապետը սնանկանում է. Հայկական ժամանակ

«Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն Արման Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերությունը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։ Մեր տեղեկություններով ընկերությանը սնանկ է ճանաչվել «Ամերիա» բանկի պահանջով։ Հոլդինգը իր մեջ ներառում է երեք բրենդներ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը. «Վերանդա» ռեստորանային համալիրը եւ Էքսկլյուզիվ ապրանքների ներմուծմամբ զբաղվող «Ֆուդ լիդեր» ընկերությունը։ […]

Էդվարդ Նալբանդյանը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է քաղաքացիական անձանց մահվան դեպքերը

Երեկ հակառակորդի կողմից արձակած կրակոցների արդյունքում սահմանային գյուղերում 3 խաղաղ բնակիչ զոհվեց: Նախօրեին Նյու Յորքում կայացել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը, որի ընթացքում նրանք զրուցել են հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքի վերաբերյալ: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս […]

Ձեր վերջը վատ է լինելու հանդերձյալ կյանքում, Աստված ձեզ պատժելու է. Հրապարակ

«Երեկ մեծ հանդիսավորությամբ օծվել է Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցին, արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահը։ Սակայն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի  բացակայությունը հարուցել է ներկաների զարմանքը նաեւ այն առումով, որ նա եկեղեցու կառուցման հարցում դերակատարում է ունեցել, իսկ վերջին շրջանում էլ կրկին խոսվում է ակտիվ քաղաքականություն նրա վերադարձի մասին: Ինչո՞ւ չէիք մասնակցում, հարցրինք նրան: «Պորտուգալիայում եմ»։ […]

Արմեն Մարտիրոսյանն արհամարհո՞ւմ է Ստյոպա Սաֆարյանին. Իրավունք

«Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն հայտարարություն է  տարածել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարության վերաբերյալ: ԱԱԾ-ն զգուշացրել էր տիկին  Փոստանջյանին, որ ՝«տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները և նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են, և այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին: Ուստի ցանկացած նման կոչ, առավել […]

Համանախագահները կոչ են արել վերջ տալ բռնություններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ համանախագահներն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նոր դեպքի առնչությամբ կապվել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների հետ: «Մինսկի խմբի համանախագահները կապի մեջ են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կապված բռնության նոր դեպքերի հետ: Մենք հորդորում ենք վերջ տալ հարձակումներին և բռնություններին»,- նշել […]

Ի՞նչ կապ ունեն «Չեք անցկացնին» և Ռոբերտ Քոչարյանը. Ժողովուրդ

«Քաղաքական շրջանակներում շատ է խոսվում այն մասին, որ Սահմանադրության նախագծի դեմ ձևավորված «Չեք անցկացնի» նախաձեռնությունը որոշակի «կապեր» ունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Վերջինս, ըստ լուրերի, նախաձեռնության անդամներին «մեսիջ» է ուղարկել, որ եթե նրանք կարողանան պատկառելի թիմ «հավաքել», որտեղ կլինեն շատ քաղաքական կուսակցություններ, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, կկարողանան մարդաշատ միջոցառումներ կազմակերպել, ապա ինքը, հնարավոր է, ֆինանսապես աջակցի […]

Իրականությունից հազարավոր կլիոմետրերով հեռու է այս ամենում քաղաքական երանգ տեսնելը. Շարմազանովը` ազատամարտիկի ծեծից

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծին: Նա նշեց, որ դա քաղաքական պատվեր չէ։ «Խնդիրը գտնվում է նախաքննության փուլում, կան արդեն ձերբակալվածներ։ Ամեն ինչ հստակ կներկայացվի նախաքննությունից հետո։ Մի բան փաստ է, որ որեւէ քաղաքական պատվեր չի եղել, եւ իրականությունից […]

Խաղաղ բնակիչների վրա կրակելն ահաբեկչություն է. ՀՀԿ

Խաղաղ բնակիչների վրա կրակելն ահաբեկչություն է։ Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր ահաբեկչական բնույթը և այն, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Այս մասին սեպտեմբերի 24-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին։ «Խաղաղ բնակիչների նկատմամբ կրակելն առհասարակ բոլոր ժամանակներում անթույլատրելի […]

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին հայկական կողմը տեղեկություններ չունի. Շարմազանով

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում սպասվում է, թե ոչ, ասաց, որ նախագահների հանդիպման մասին հայկական կողմը տեղեկություններ չունի։ «Հայաստանի նախագահը Նյու Յորք մեկնելու է, որպեսզի մասնակցի ՄԱԿ-ի գագաթնաժողովին, սակայն Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի