14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դարձյալ առանց Փաշինյանի, դարձյալ առանց ՀԱԿ-ի

ՀԱԿ խմբակցությունը ԱԺ աշխատանքները բոյկոտեց նաև այսօր` դեկտեմբերի 14-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին: Հիշեցնենք, նախորդ քառօրյային ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքի և անցկացման դեմ քաղաքական բոյկոտի մասին, սակայն իր կոչին ականջալուր եղան միայն խմբակցության երկու պատգամավոր՝ Գագիկ Ջհանգիրյանը և Արամ Մանուկյանը, իսկ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը այդպես էլ մնացին դահլիճում: Այսօր արտահերթ նիստին խմբակցությունից մասնակցում է միայն Նիկոլ Փաշինյանը:

Նկատենք, Փաշինյանին, երբ նախորդ անգամ հարցրել էին` ինչու չի միանում գործընկերների բոյկոտին, վերջապես նույն խմբակցությունն է ներկայացնում, վերջինս արձագանքել էր, թե չի հասկանում խմբակցության դիրքորոշումը` մարտի մեկից հետո եկան ԱԺ աշխատելու, հիմա ինչն է խանգարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ