09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Նրանք ավելի շատ բան ունեն կորցնելու, քան քյասիբի տղեն» . գեներալը պատերազմ է «ուղարկում» պաշտոնյաների որդիներին

«Թուրք են էլի, իրանք իրանց ոգևորվում են, ուրիշ բան չկա»,- լրագրողների հետ զրույցում կարծիք ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` պատասխանելով դիտարկմանը, թե պաշտպանության նախարարի մակարդակով տագնապ է հնչեցվում սահմանային լարվածության, իրավիճակի վտանգավոր սցենարի վերաբերյալ.

«Մենք չենք սկսելու պատերազմը, բայց եթե իրենք պատերազմ սկսեն, մենք ինչ պտի անենք: Եթե սկսեն, հո չենք կանգնելու նայենք: Էս անգամ կտենան ինչ ենք անելու: Երևում ա` Բաքվի ձեռը կրակն են ընկել»: Այն, որ ադրբեջանական կողմը սպառնում է, որ կարող է տանկեր գործի դնել, Սարոյանին առանձնապես չի վախեցնում:

«Տանկն իրանից եսիմ ինչ չի ներկայացնում, իմ համար մինամյոտն ավելի ծանր ա, քան տանկը: Տանկը իրանից մի մեծ բան չի ներկայացնում պատերազմի դաշտում: Նենց որ խնդիրը դրանում չէ: Կարևորը մեր բանակը մարտունակ ա, մեր տղերքի դուխը տեղն ա: Հիմա թուրքը ինչ ա ուզում, իրա պատասխանը կստանա: Թե չէ ասենք, իրանք միշտ էլ կարան հեռվից էրէխեք սպանեն սնայպերով: Մենք տեսնում ենք նաև, որ դրսից էլ են անհանգստանում սահմանի վիճակով : Ոչ մեկին էլ դուր չի գալիս էս վիճակը, որովհետև Կովկասը չենք ուզում դառնա կռվի էպիկենտրոն, բայց եթե դրդեն դրան, մենք կեթանք դրան, ինչ ա եղել»:

Անդրադառնալով պաշտոնյաների որդիների` զինվորական ծառայությունից խուսափելու մասին հարցին, Սարոյանը նշեց, որ կարող են նաև այդպիսի օրինակներ լինել.

«Չեմ բացառում, չեմ ասում` չի կարա լինի, բայց մեծամասնությամբ սաղ էլ ծառայում են, որ կռիվ եղավ սաղ էլ էթալու են, նրանք առաջին հերթին են էթալու, նրանք ավելի շատ բան ունեն կորցնելու, քան էն քյասիբի տղեն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ