12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2016-ն ծրագրվում է ստանալ ավելի քիչ եկամուտներ, քան 2015-ին

«ՀՀ  2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,183 մլրդ դրամի չափով, 2015 թ. համար հաստատված 1,191.5 մլրդ դրամից և 2014 թ. փաստացի ստացված 1,094.1 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց: Այդ մասին 2016 թվականի բյուեջի քննարկման ժամանակ ներկայացրեց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նրա խոսքով` ակնկալվում է, որ ՀՀ […]

Խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում․ նախնական արդյունքները հայտնի են

Նախօրեին Թուրքիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Նախնական տեղեկություններով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կարողացել է ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 49,54 տոկոսը, ինչը թույլ է տալիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած քաղաքական ուժին ստանալ 317 պատգամավորական մանդատ և կազմել միակուսակցական կառավարություն (միակուսակցական կառավարություն կազմելու համար պահանջվում է 276 պատգամավորական մանդատ): Թուրքիայի Հանրապետության 26-րդ գումարման խորհրդարանի արտահերթ […]

Այսօր ԱԺ կգան Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Խաչատրյանը

Այսօրվանից մեկնարկելու է  ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում  «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Մասնավորապես այսօր նախատեսված է քննարկել օրենքի նախագծի մշակման սկզբունքները և նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները,  եկամուտների ձևավորումը, բյուջեի ծախսերի կառուցվածքը և ծախսային քաղաքականությունը, բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը: Կներկայացվի նաև բյուջեի մասին օրենքի […]

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ցավակցական հեռագիր է հղել, որում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացանք  Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերության ինքնաթիռի կործանման ողբերգական լուրի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, և խնդրում եմ փոխանցել մեր վշտակցությունը […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Ռուսաստանի համար այս ծանր պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ռուսաստանի բարեկամ ժողովրդին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական […]

Ի՞նչ պետք է ասի ազատազրկված գնդապետը.խոսել է ուզում

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը  Henaran.am- ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Վոլոդյա Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է: Ավետիսյանի հացադուլի լուրը ստանալուց հետո, այսօր ` հոկտեմբերի 31-ին պաշտպանը այցելել է նրան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: «Վոլոդյան պահանջում է հանդիպում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, ՄԻՊ  Կարեն Անդրեասյանի և  լրագրողների հետ։ Գնդապետը  ասելիք ունի, որը ցանկանում է […]

«Նոր Հայաստանը» վաղը կլինի Գյումրիում

«Նոր Հայաստանը» տարածել է հաղորդագրություն, որտեղ հայտնում է, որ իր շրջագայությունը սկսում է Գյումրիից: Հաղորդագրության համաձայն` գյումրեցիների հետ հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի 1-ին, ժամը 15:00-ին՝ Թատերական հրապարակում: Հանդիպմանը մասնակցում են «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը, Զարուհի Փոստանջյանը, Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը, Պետրոս Մակեյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը:Ճակատի կարգախոսն է՝ Ո՛Չ հանցավոր ռեժիմին, Ո՛Չ նոր սահմանադրությանը: ​Երևանից մեկնումը […]

«Համաշխարհային քաղաքականությունը գեղեցկացնողները». HaberTurk-ի անդրադարձը Արփինե Հովհաննիսյանին

Թուրքիայի առաջատար թերթերից մեկը` «HaberTurk» պարբերականը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքական գործիչների մասին հոդված է հրապարակել, գրում է Ermenihaber.am-ը: «Համաշխարհային քաղաքականությունը գեղեցկացնողները» վերտառությամբ հոդվածում պարբերականը ներկայացրել է արտաքնապես գեղեցիկ 2 տղամարդ և 4 կին գործիչների, որոնցից մեկը ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է: Թուրքական պարբերականը գրում է, որ սեպտեմբեր ամսին Հայաստանում Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակված Արփինե Հովհաննիսյանի […]

Ի՞նչ է սպասվում Գյումրիում. բաց տեքստով

«Չենք անցկացնի» նախաձեռնության երեկ` հոկտեմբերի 30-ին, հրավիրված հանարահավաքը, ըստ էության, չարդարացրեց  կազմակերպիչների սպասելիքները: Նրանք փորձում են «մեղքը» բարդել անձրևի ու եղանակային վատ պայմանների վրա: ՀԺԿ-ականները պնդում են, որ ամեն բան նորմալ էր: Այդ թեմայով Heraran.am-ի հետ զրույցի ժամանակ` ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը նշեց .«Մենք սպասում էինք ավելիին, բայց այն ինչ տեղի ունեցավ այդ եղանակային […]

Ի վերջո, ո՞վ է «Ժառանգություն» խմբակցության «շեֆը»

Երբ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ խմբակցությունից, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը Facebook-ում գրեց. «Մամուլից ենք տեղեկացել պարոն Հակոբյանի որոշման և դրա ձևակերման մասին։ Ցավում ենք, բայց նաև հարգանքով ենք վերաբերվում։ Առայժմ այլ բան չունենք ասելու ․․․ Շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ․․․ «Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը»:  Դրան հաջորդող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի