16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ջրեցին» ` գնաց

Ազգային ժողովը 71 կողմ, 5 դեմ`երկրորդ ընթերցմամբ ընդունեց Վիճակագրական ազգային ծառայության 2016-18թթ. տարեկան ծրագիրը: Ուշագրավ է, որ այդ ծրագրում առկա ցուցանիշների վերաբերյալ առաջին ընթերցմամբ չափազանց կոշտ արտահայտված ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը երկրորդ ընթերցման ժամանակ որևէ ելույթ չունեցավ և մասնակցեց քվեարկությանը: Առաջին ընթերցման ժամանակ վերջինս խիստ զարմանք էր հայտնել ԱՎԾ նախագահի այն դիտարկման առնչությամբ, թե աղքատությունը հարաբերական տեսություն է:

Զոհրաբյանը նշել էր, որ աղքատությունը, արտագաղթը, գործազրկությունը և մարդկանց կենսամակարդակն օր օրի վատանում է, մինչդեռ պաշտոնական թվերը հակառակ պատկերն են ցույց տալիս:

Հիշեցնենք, ԱՎԾ-ի կողմից հրապարակված «Սոցիալական պատկերը և աղքատությունը 2014-ի տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության հիման վրա» զեկույցի համաձայն՝ աղքատության տոկոսը 2014 թվականի համար կազմել է 30%` 2013-ի 32%-ի դիմաց:

Ի դեպ, ծրագիրը երկրորդ ընթերցմամբ առհասարակ չունեցավ ընդդիմախոսներ ՝ չհաշված Զարուհի Փոստանջյանի ելույթը, որը, սակայն կապ չուներ ծրագրի հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ