12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկիրը լուրջ վտանգի առաջ է, մենք դրել Սահմանադրություն ենք փոխում/վիդեո/

«Երկիրը գտնվում է  քաղաքական, տնտեսական, ռազմական  լուրջ ճնշումների առաջ, իսկ մենք դրել Սահմանադրություն ենք փոխում»,-ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին Հրանտ Բագրատյանը դեմ է Սահմանադրական բարեփոխումներին: Նրա խոսքով` առաջադեմ երկրների 80 տոկոսի պարագայում՝ կաՄիացյալ Նահանգները: Նախկին վարչապետը դեմ է մեկ պալատ ունեցող պառլամենտական համակարգին: Նրա հավաստմամբ՝  միապալատանի պառլամենտները բերում են դիկտատուրայի, նույնիսկ ֆաշիզմի, իսկ մեր երկիրը փորձելով դեմոկրատական […]

Երևանի քաղաքապետը ցավակցություն է հայտնել Սանկտ- Պետերբուրգի նահանգապետին

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել  Սանկտ -Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին: Հեռագրում մասնավորապես ասված է. «Երևանի բոլոր բնակիչների և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Մեզանից յուրաքանչյուրն այսօր խորապես զգում է զոհերի հարազատների ու մտերիմների անդառնալի կորստի ցավը […]

Ընդդիմությունը ուզում է ինքնահաստատվել նույնականացման քարտերի հաշվի՞ն

«Այսօրվա Ընտրական օրենքսգիրքը թույլ է տալիս ապահովել լիակատար վերահսկողություն բուն ընտրական պրոցեսների վրա»,-այսօր հրավիրված քննարկմանը կարծիք հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Քննարկման թեման՝ նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելու մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավորների հեղինակած նախագիծն է,ինչը ընդդիմությունը որակում է հանրաքվեին կրկնաքվեարկություն ապահովող սողանցք: «Բուն նախաձեռնության իմաստը կայանում է նրանում, որ մենք 2011 թվականին, երբ ընդունեցինք […]

Կթանկանա ուղեվարձը, ծխախոտը, խմիչքը

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ԱԺ-ում քիչ առաջ բյուջեի քննարկման ժամանակ հաստատեց, որ նշանակված ակցիզային հարկից սպասվելիք եկամուտներն արդեն իսկ ներառված են ՀՀ 2016 թվականի բյուջեի նախագծով: Հարցը բարձրացրել էր անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում հետաքրքիր էր, թե արդյոք Ազգային ժողովում օրերս ընդունած օրենքով պայմանավորված հարկային եկամուտները ներառված են արդյոք բյուջեում: Հիշեցնենք, օրենքով փոխվել են […]

Թուրքիայի մեջլիսն ունի երեք հայ պատգամավոր

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման նստաշրջանում ներկայացված կլինեն 3 հայ պատգամավորներ երկրի առաջատար երեք կուսակցություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում ընտրությունների նախնական արդյունքները: Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից պատգաամավոր է ընտրվել միանգամից 2 հայ թեկնածու. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված պոլսահայ լրագրող Մարկար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից առաջադրված իրավաբան, […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչքն […]

Հովիկ Աբրահամյանը որոշել է ազնիվ լինել

ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության և կայունության սկզբունքները, հաջորդ տարվա բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, դա է վկայում այն, որ բյուջեի ծախսերի շուրջ կեսը կազմում են առողջապահության, կրթության և սոցիալական ծախսերը: Այսօր այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նշելով, […]

«Դեժավյու»

Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Պրոտոկոլի համաձայն`օրենքի նախագծի մշակման սկզբունքները, նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները,  եկամուտների ձևավորումը, բյուջեի ծախսերի կառուցվածքը և ծախսային քաղաքականությունը պետք է ներկայացներ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, սակայն ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նախագծի ներկայացումը ստանձնեց Խաչատրյանի տեղակալ […]

Հոսանքի թանկացումն ունի նաև դրական ազդեցություն

Բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքվեց, թե արդյոք էլէկտրանէներգիայի սակագնի բարրացումը բյուջեի վրա որևէ ազդեցություն կրելու է, թե ոչ: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի որոշում էր կայացրել սուբսիդավորման էլեկտրաէներգիայի գինը մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը: Պավել Սաֆարյանը արձանագրեց, որ, բնականաբար, էնէրգիայի թանկացումը ենթադրում է ավելի մեծ […]

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել․ նախնական արդյունքները

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել։ Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի  125 տեղի համար պայքարի մեջ կմտնի 767 թեկնածու 15 քաղաքական կուսակցությունից: Նախագահ Իլհամ Ալիևի «Ենի Ազերբայջան» կուսակցության հիմնական մրցակիցն ընդդիմադիր «Միասնական Ադրբեջանի ազգային ճակատն» էր: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տեղեկությունների համաձայն՝ ամենաշատ ձայներ հավաքել են «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչները, հայտնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի