14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անարդյունք և անպտուղ. Թևան Պողոսյանը տեղը դրեց ԱՄՆ դեսպանին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը չի շտապում մեկնաբանել հանրաքվեի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը ասաց` թող դեսպանն ինքը մեկնաբանի, թե ինչու է կոշտ կամ փափուկ հայտարարություն տարածել, սակայն նշեց, որ մենք պետք է սովորենք ինքներս մեր խնդիրների լուծումը գտնել և ոչ թե սպասել՝ որևէ մեկը կգա՝ հայտարարություն կանի, կամ չի անի:

Պողոսյանի խոսքով՝ 1990 թվականից սկսած ԱՄՆ-ը Հայաստանում տարբեր ծրագրեր է իրականացնում, ու իրենց ծրագրերն էլ որևէ պտուղ չեն տալիս:

«Իրենց էլ պետք է հարց բարձրացնենք, թե այդ քսանքանի տարվա մեջ իրենք ի՞նչ են արել, որ հենց իրենց ծրագրերը որևէ պտուղ չեն տալիս: Ուրախ եմ, եթե երկրները մտահոգվում են՝ Հայաստանում տեսնելու բարեկեցիկ երկիր, բայց այդ պարագայում էլ՝ այն հարցը պետք է բարձրացնել, թե ինչքանո՞վ եք դուք նպաստել դրան, ծրագրեր եք արել, որոնք որևէ արդյունք չեն տվել»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ