11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել հայկական կազմակերպությունների և համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպության ղեկավար անդամների, «Հայ դատի» գրասենյակի և ԱՄՆ արևելյան ափի ՀՅԴ ղեկավարության հետ: Հանրապետության Նախագահը ողջունել և կարևորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը, բարձր գնահատել նրանց դերը նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում, քննարկել վերոնշյալ կազմակերպությունների […]

Դատարկ շահարկումների փոխարեն, Ադրբեջանը պետք է իր քայլերն ուղղի դեպի կառուցողական մոտեցում . Հ. Նաղդալյան

Արդեն երրորդ օրն է Ստրասբուրգում իր աշխատանքներն է շարունակում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի ընթացքում ինչպես եվրոպացի, այնպես էլ մեր` հայ պատվիրակության անդամները հանդես են գալիս Ադրբեջանին ուղղված սուր քննադատական ելույթներով: Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում ընթացող` ,,Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրագործում,, թեմայով բանավեճի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց  ադրբեջանական ապակողմնորոշիչ հայտարարությունների […]

Իշխանությունն այսօր մի հարց էլ չի լուծում /վիդեո/

«Սահմանադրական բարեփոխումները  ազդում են ոչ միայն սահմանային լարվածության վրա, այլ տնտեսության, աշխարհում ընթացող գործընթացների , սփյուռքում կապված խնդիրների վրա: Այս ամենը կայանում են, երբ կայացած քաղաքական դաշտ ունես, բայց մեզ մոտ այդ բացը կա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: «Իշխանությունը այսօր հասարակության ու պետության համար մի հարց անգամ չի լուծում»: Մանրամասները՝ […]

ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով հյուրին ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ վերջին շրջանում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան արտահայտում է կողմերի միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերությունները շարունակաբար զարգացնելու փոխադարձ վճռականությունը: Սեյրան Օհանյանը նշել է, որ Մոհամմադ Ռեյիսին […]

ՀՀ նախագահի հետ լավ հանդիպում ունեցանք. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման մասին: Նա «Ինստագրամ»-ի իր էջում գրել է. «Երեկ Նյու Յորքում լավ հանդիպում ունեցանք Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկեցինք  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»,- գրել է Ուորլիքը:

Ովքե՞ր են ուզում մեկուսացնել Պուտինին

«Օբաման ինչպե՞ս է վերաբերվում Պուտինին: Կան ուժեր, որոնք միանշանակ համարում են, որ Պուտինի մեկուսացումը մինչև վերջ պետք է տարվի »,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Կարապետյանը փորձում է աշխարհաքաղաքական իրադարձությունների ենթատեքստում պեղել ամենակարևորը: «Դատելով տեսանյութերից՝ որոշվել է  այդ շրջափակումը մի քիչ բացել: Դրա հետ միասին նա կատարեց քայլեր, […]

Որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին որեւէ միջադեպ այլեւս չլինի. Օլանդի կոչը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ելույթից հետո ունեցած մամուլի ասուլիսին անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին եւ շփման գոտում վերջին օրերի լարվածությանը: Նա հայտարարել է, որ բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում հետեւել, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին որեւէ միջադեպ այլեւս չլինի, հայտնում է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը: «Մենք ջանքեր ենք գործադրում մեր միջնորդությունը շարունակելու  համար»,- […]

«Ադրբեջանի հոսպիտալներում այս պահի դրությամբ 60-80 վիրավոր կա»

ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ  պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ԱԺ-ում՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է, որ ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի: Արդյունքում Ադրբեջանն ունի 11-12 զոհ, որոնց անունները ճշգրտված են ՊԲ կողմից, և մոտ նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտման փուլում […]

Ճեղքող բան չեղավ.Արամ Կարապետյան/վիդեո/

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը Նյու Յորքում կայացած վեհաժողովը բաժանում է երկու մասի՝ բուն վեհաժողով և սակակարկություններ: Այս մասին իր տեսակաետը  նա ներկայացրեց այսօր՝ սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Այս անգամ ինչո՞ւ էր հետաքրքրությունը այդքան մեծ, որովհետև տարբեր երկրների նախագահներ երկար ժամանակ ելույթներ չէին ունեցել, իրենց ասելիքը՝ քաղաքակրթության հարցերի շուրջ չէին ասել: Առավել […]

Հորդորում ենք Հայաստանին ընդունել Ադրբեջանի հրապարակային կոչերը. Ուորլիք. News.am

Միացյալ Նահանգները լիարժեք պաշտպանում է ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ներդրումը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին՝ հրադադարի խախտումների վերաբերյալ հաղորդումները քննության առնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք հորդորում ենք Ադրբեջանին ընդունել մեխանիզմները, որ կօգնեն թուլացնել լարվածությունը եւ որ առավել կարեւոր է, խուսափել քաղաքացիական զոհերից: Մենք նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի