27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ պայմանով Ռուբեն Հակոբյանը կմիանա ստորագրահավաքին

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից վերջերս հրաժարված Ռուբեն Հակոբյանը Facebook-ի իր էջում, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ստորագրահավաքին, գրել է.

«Պատրաստ եմ իմ ստորագրությամբ աջակցել ձեր նախաձեռնությանը, եթե ՀԱԿ խմբակցությունը հանդես գա հայտարարությաբ` ընդունելով, որ դեկտեմբերի 6-ի Սահմանադրության հանրաքվեի ընթացքում, ցավոք, կրկնվեցին 1995 թ-ի հուլիսի 5-ին տեղի ունեցած առաջին Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ձևավորված տխուր ավանդույթները, որոնք հետագայում ավանդույթի ուժով գործարկվեցին համապետական գրեթե բոլոր ընտրություններում։

Դրանով իսկ դուք կփաստեք, որ ՀԱԿ խմբակցությունը ընտրողաբար չի մոտենում ընտրակեղծարարությանը և խստորեն դատապարտում է նաև ՀՀ առաջին իշխանություններին՝ 1995 թ-ի հուլիսի 5-ի Սահմանադրության հանրաքվեն աննախադեպ կեղծելու և բռնություներով այն անցկացնելու իրողությունը։ Կարծում եմ, հարգելի գործընկերներ, որ այս դեպքում ՀԱԿ-ը կընկալվի անկողմնակալ և անկեղծ՝ ընտրակեղծիքների դեմ պայքարում»:

Հիշեցնենք, որ  ՀԱԿ-ն Աժ-ում ստորագրահավաք է կազմակերպել հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու նպատակով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ