11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հերմինե Նաղդալյանը եվրոպացի պատվիրակներին է ներկայացրել ՀՀ-ում ընթացող սահմանադրական բարեփոխումների ամբողջ գործընթացը

Հոկտեմբերի 1-ին, ԵԽԽՎ լիագումար նիստի չորրորդ օրը` ,, Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջխաղացումը մեկ տարվա ընթացքում,, թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա: Սակայն մինչ ելույթի բուն թեմային անցնելը` ԱԺ փոխխոսնակը, օգտվելով խոսքի իր  իրավունքից, հարկ համարեց հակադարձել Ադրբեջանական պատվիրակության անդամներից […]

Քվեարկությունը չի կարող հետաձգվել

Նախորդ Աժ քառօրյայի ընթացքում, երբ խորհրդարանը քննարկում էր Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը զեկուցման ժամանակ խնդրեց նախագծի քվեարկությունը տեղափոխել հաջորդ քառօրայի առաջին օրը` օգտվելով նախագծի քվեարկությունը հետաձգելու իրավունքից: Այսպիսով,  նախագիծը Հանրապետության նախագահի համար ընդունելի առաջարկների համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում տեղափոխեց հոկտեմբերի 5-ին: Նկատենք, որ Պողոսյանը չի […]

Կոնգրեսականները բարձրաձայնում են Սիրիայում հայերի դեմ ծայրահեղականների հարձակումները

Ամերիկյան կոնգրեսականները ահազանգ են հնչեցնում՝ Մերձավոր Արեւելքում հայերի եւ հայկական հուշարձանների դեմ հարձակումների կապակցությամբ,-տեղեկացնում է   «Ամերիկայի ձայնը»: Ելույթ ունենալով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Փոլ Վալենբերգի անվան հիմնադրամի պատվավոր միջոցառմանը, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ընդգծել է խնդրի կարեւորությունը, նշելով, որ «Իսլամական պետություն» խմբավորումը պատմական այլ հուշարձանների թվում ոչնչացնում է նաեւ Հայոց […]

Յոթ երկրներ Ռուսաստանից պահանջում են կենտրոնանալ բացառապես ԻՊ-ի վրա

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն այսօր Ֆրանսիայի, Գերմանիայի, Քատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարություն է տարածել, որով կոչ է արվում Ռուսաստանին դադարեցնել գրոհները սիրիական ընդդիմության դեմ եւ իր ջանքերը կենտրոնացնել բացառապես «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, հայտնում է Reuters գործակալությունը: «Խորը մտահոգություն ենք հայտնում Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ու հատկապես երեկվանից Համայի, […]

Արգենտինական Միսյոնես նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արգենտինայի Միսյոնես նահանգի  Ներկայացուցիչների պալատն օրենք է ընդունել ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Դեռևս 2006 թվականին Արգենտինայում ընդունվել էր  26,199 ազգային օրենքը, որն ապրիլի 24-ը սահմանում է որպես «Հանդուրժողականության և մարդկանց միջև հարգանքի օր»: 26,199 օրենքը գործում է Արգենիտայի ևս 15 նահանգում: Այս մասին տեղեկացնում է  «Արմենիա» լրատվական գործակալությունը:  

Մեզ համար կարևոր է Ադրբեջանի սահմանների պահպանությունը. Թուրքիան չի հրաժարվում Ղարաբաղից

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ բազմաթիվ այլ թեմաների շարքում անդրադարձել է նաև ղարաբաղյան հարցին, գրում է Ermenihaber.am-ը: Խոսելով Հարավային Կովկասում առկա հակամարտություններից՝ նշել է, որ իրենց համար կարևոր է Ադրբեջանի սահմանների պահպանությունը: «Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Դա պետք է արվի` հաշվի առնելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և […]

Ղարաբաղյան հիմնահարցի պարագայում համաձայնեցված ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է. ՀՀ ԱԳՆ

Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցեց ԵԱՀԿ տրոյկայի՝ Շվեյցարիայի, Սերբիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հովանու ներքո կազմակերպած ԵԱՀԿ խաղաղապահ առաքելություններին նվիրված նախարարական հանդիպմանը։ Ելույթ ունենալով քննարկմանը` Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասաց. «Խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցումը կարելի է գնահատել ներկա և նախկին առաքելություններում մեր ներգրավվածության աշխարհագրությամբ՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի: […]

Վահան Մարտիրոսյանն առաջարկել է Անի Զախարյանին

Նոր քաղաքական մշակույթ կուսակցության ղեկավար Անի Զախարյանը պնդում է, որ Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանը նախկինում մշտապես զանգահարել է իրեն` համատեղ մամուլի ասուլիսով հանդես գալու առաջարկով: Henaran.am-ի հետ զրույցում Անի Զախարյանը պատմեց, որ Վահան Մարտիրոսյանն առաջարկել է համագործակցել կրթության ոլորտին առնչվող հարցերի շուրջ: «Նա հանդես էր գալիս որպես ներազգային շարժան ղեկավար, սակայն իրականում այդ շարժումը, որպես […]

«Նորմանդական քառյակի» ղեկավարներն այսօր կհանդիպեն

Այսօր Փարիզում կհանդիպեն «նորմանդական քառյակի» երկրների` Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա, ղեկավարները: Ակնկալվում է, որ նախ տեղի կունենա Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների երկկողմ հանդիպումը: Պուտինն ու Օլանդը կքննարկեն ռուս-ֆրանսիական հարաբերություններն, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այնուհետեւ Օլանդը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելի, ապա` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Իսկ 4 ղեկավարների ընդհանուր հանդիպմանը կքննարկվի Ուկրաինայի հարցը:

ՀՀԿ ԳՄ-ն այսօր նիստ կհրավիրի

Այսօր երեկոյան Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրավիրելու է գործադիր մարմնի նիստ: Թեև նիստի օրակարգը որոշվում է տեղում, սակայն ՀՀԿ-ականներն այս անգամ քննարկելու են հետագա անելիքները: Խոսելու են, մասնավորապես, ՀՀ ԱԺ-ի հերթական նիստում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկության մասին, կանդրադառնան նաեւ ադրբեջանական ռազմական ագրեսիային:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված