06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սա պետք է գնա որպես հոսանքի գումար». վարչապետը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին  կառավարության նիստում գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ներկայացրեց որոշում ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին:

ՀԾԿՀ 2015 թվականի հունիսի 17-ի որոշման համաձայն` սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար սահմանված նոր սակագների` 2015 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված` ոռոգման համակարգի ընկերություններում գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 495,500.0 հազ. դրամ, որից` 168,759.4 հազ. դրամը «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով) և 326,740.6 հազ. դրամը ոռոգման ծառայություններ մատուցող ջրօգտագործողների ընկերություններին:

Վարչապետը նշեց, որ բյուջեում չէին նախատեսել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացված արժեքը և հիմա որոշում են կայացնում: «Սա պետք է գնա որպես հոսանքի գումար` առանց որևէ այս կողմ այն կողմ անելու»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ