25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ-որ մեկը որոշել է ամերիկացիների ինչ-որ տեղը լիզել․ Պուտինը վա բանկ է գնում

Իր ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է լրագրողների՝ ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերվող հարցերին։

«Մենք կարծում ենք, որ թուրքական իշխանությունների արարքը՝ մեր ինքնաթիռի կործանումը, թշնամական արարք է, մեր մարդիկ մահացան։ Ինչը մեզ բարկացրեց՝ եթե դա իրոք դժբախտ պատահար էր, ինչպես իրենք էին ասում, իբր չեն էլ իմացել, որ ռուսական ինքնաթիռ է եղել։ Ինչ են անում սովորաբար նման դեպքերում՝ մարդիկ են չէ՞ մահացել, վերցնում են հեռախոսն ու զանգահարում, բացատրում։ Իսկ իրենք ի՞նչ արեցին՝ վազեցին Բրույսել, թե՝ մեզ նեղացնում են։

Մենք ինչ-որ մեկին նեղացրե՞լ ենք։ Ոչ։ Սկսեցին ՆԱՏՕ-ով ծածկվել»,- ասաց Պուտինը։

Նա նշեց, որ ինքը ցանկանում է, որպեսզի թե Ռուսաստանում, թե Թուրքիայում մարդիկ հստակ իմանան հետեւյալը։

«Բացի այն, որ մեր մարդիկ են մահացել, դա ողբերգություն է, ահա թե նաեւ ինչը մեզ վիրավորեց՝ երբ ես վերջին անգամ Անթալիայում էի, թուրք կոլեգաներս ինձնից որոշ հարցերում աջակցություն խնդրեցին։ Եւ անգամ երբ հիմա մեր հարաբերությունները լավ չեն, միեւնույնն է՝ չեմ բարձրաձայնի, թե ինչ հարցերում աջակցություն խնդրեցին։ Բայց հավատացեք, որ դրանք Թուրքիայի համար շատ զգայուն հարցեր էին, որոնք չեն մտնում միջազգային իրավունքի մեջ։

Պատկերացրեք՝ մենք ասացինք՝ այո, հասկանում ենք ու պատրաստ ենք ձեզ օգնել։ Ու եթե մենք ցույց տվինք, որ պատրաստ ենք օգնել Թուրքիային նման զգայուն հարցերում, մի՞թե դժվար էր վերցնել հեռախոսը ու ինչ-որ բան ասել։ Ինչի՞ համար էր պետք նման բան անել, ինչի՞ հասան։ Մտածում էին, որ այդ տարածքից փախչելո՞ւ ենք։ Իհարկե ոչ, Ռուսաստանն այդ երկիրը չէ։ Մենք մեր ներկայությունն ավելացրինք այդ տարածքում։ Ու եթե նախկինում Թուրքիան անընդհատ թռչում էր ու խախտում սիրիայի օդային սահմանը, դե հիմա թող փորձեն թռչել․․․

Եթե Թուրքիայի իշխանությունից որեւէ մեկը որոշել է ամերիկացիների ինչ-որ տեղը լիզել, չգիտեմ,  դա ամերիկացիներին պետք էր, թե ոչ»,- նշեց ՌԴ նախագահը՝ շեշտելով, որ Թուրքիան իր քայլով բոլորին անհարմար վիճակի մեջ դրեց։

«Տեղի ունեցածից ոչ մի լավ բան չստացվեց։ Եւ եթե ինչ-որ նպատակ էր հետապնդում Թուրքիան, հակառակը ստացվեց, չհասավ նպատակին»,- ասաց նա։

Պուտինը նշեց նաեւ, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունների հետ գրեթե անհնար է ընդհանուր հայտարարի գալ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ