Ես սովոր եմ, որ ինձ են միանում. Շարմազանով
«Ես սովոր եմ, որ ինձ են միանում, ոչ թե ես եմ ուրիշներին միանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե պատաստվո՞ւմ է միանալ ՀԱԿ-ի կազմակերպած սահմանադրական հանրաքվեի արդյունքները վիճարկելու մասին ստորագրահավաքին:
Շարմազանովն ասաց, թե իրենք արհամարհում են 824 հազար «այո»-ները, իսկ դա ժողովրդի կամքն է և պետք է հաշվի նստել ժողովրդի կամքի հետ:
«Ես չեմ բացառում ընտրակեղծիքները, բայց ընտրակեղծիքների քանակը միգուցե 100, 200, 300-ն են, սակայն ոչ 824 հազարը: Ես կարծում եմ, որ պետք է ոչ թե օդում խոսել, այլ փաստեր ներկայացնել»,-Շարմազանովը՝ շեշտեց՝ ՀԱԿ-ը սահուն քայլերով գնում է դեպի «օֆսայդ»:
Շարմազանովի խոսքով՝ եթե նույնիսկ քսանյոթ հոգի էլ ստորագրի, դա չի նշանակում, որ կա անվստահություն և յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր խղճով: