18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը. Շարմազանով

ԱԺ-ում քննարկվում է մի նախագիծ, որը նպատակ ունի հեռուստատեսությամբ և ռադիոյով արգելել ինտերնետ շահումով խաղերի գովազդի ցուցադրությունը: Հարցը զեկուցող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, թե գովազդը չի արգելվի, եթե խաղի գովազդը կատարվում է համապատասխան խաղասրահի միջոցով կամ դրանք տեղադրվում են սահմանային մաքսակետերում, չորս աստղանի համապատասխան հյուրանոցներում:

Կառավարությունը օրինագծի անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ անչափահասներին հեռու պահեն նման խաղերի նկատմամբ մոլուցքից: «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը խոսեց գովազդի բացասական հետևանքների մասին՝ նշելով, որ երբեմն գովազդները կարող են դրդել ինքնասպանության: Ի պաստախան նման դիտարկմանը՝ նիստը նախագահող Էդուրդ Շարմազանովն ասաց, որ պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը, թե գովազդի պատճառով է, որ լինում են ինքնասպանություններ: Շարզամազանովը շեշտեց, որ խոսքը ընդամենը շահումով խաղերի գովազդի ցուցադրությունն արգելելու մասին է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ