16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Զինանշանից հանվել է Արարատը` կպատժե՞ն

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ զինանշանի և դրոշի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասի նախագիծը: Փոփոխությամբ կառավարությունը կկարողանա լիազորություններ սահմանել պետական զինանշանի գործածության դեպքերում օգտագործման ընդհանուր տեխնիկական պահանջները՝ չափերը, գունային գամմաները, համամասնությունը և այլն:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, դիմելով զեկուցող մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանին, հիշեց, որ երկու անգամ զինանշանի աղավաղման դեպքի է հանդիպել: Ըստ Փոստանջյանի՝ առաջին դեպքն այն է, երբ համատարած դատարաններում զինանշանի գույները փոխված են եղել: Երկրորդը, ըստ պատգամավորի, այն էր, երբ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը զինանշանից հանել էին Արարատը: Պատգամավորին հետաքրքիր է, թե, ի վերջո, զինանշանն աղավաղողները պատժվելու են, թե ոչ:

Արթուր Պողոսյանը մանրամասնեց, որ օրենքը սահմանում է որոշակի պատժամիջոցներ զինանշանի խախտման և զինանշանի աղավաղման դեպքերում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ