«Ընտրությունները կենաց-մահու պայքարի են վերածվել»
«Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցավ այնպես, ինչպես անցնում են վերջին 20 տարիների բոլոր ընտրությունները»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:
Գալստյանի փոխանցմամբ` ընտրությունները, կարծես թե, կենաց-մահու պայքար լինեն` դրանք չեն փայլում իրենց բովանդակությամբ:
«ՍԴՀԿ-ն մեր իրականության մեջ առաջին կուսակցությունն է, որ կողմ է եղել սահմանադրական բարեփոխումներին և կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին»,- ասաց Գալստյանը` հավելելով,- մենք ևս հետևել ենք ընտրական գործընթացներին, և այն տեղամասերում, որտեղ ՍԴՀԿ-ն հանձնաժողովի կազմում է եղել, տեղի է ունեցել բաց և թափանցիկ քվեարկություն: «Ոչ»-ը հաղթել է»: