09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական ստրիպտիզը հո պոզով-պոչով չի լինում

«Լևոն Զուրաբայնը դարձել է Հայաստան ժամանող միջազգային պատվիրակությունների ուրախության սուբյեկտը. ռուսների մոտ նրանց առաջ է կոտրատվում, ամերիկացիների մոտ արևմտամետ է ձևանում: Դե, քաղաքական ստրիպտիզը հո պոզով-պոչով չի լինում»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Նույն օրը, նույն ժամին

Դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին Երեևանի քաղաքապետարան իրազեկման դիմում է ներկայացրել ՀԱԿ-ը: Ավելի վաղ նույն օրը, նույն վայրում հավաքի մասին իրազեկում է ներկայացրել նաև Հիմնադիր Խորհրդարանը: Ինչպես տեղեկացնում են Երեևանի քաղաքապետարանից երկու դիմումն էլ ի գիտություն է ընդունվել:

Ռուսաստանը՝ Ադրբեջանի «կոկորդից բռնած» է պահում

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ շրջանառվող խոսակցություններին, թե իբր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստան կատարած այցի ժամանակ բարձրացրել է հողերի զիջման հարց: «Ես վստահ եմ, որ Լավրովը այդպիսի հարց չի բարձրացրել, միակ բանը, որ նա արել է քննադատել է եվրոպական կառույցների անհարկի որոշումները»,-նշեց Գիմիշյանը հավելելով, որ մի բան […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը Մոսկվայում հանդես է եկել զեկույցով

Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը զեկույցով հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղ․  նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ» թեմայով կլոր սեղանի բացմանը՝ կազմակերպված «Արցախի օրեր Մոսկվայում» միջոցառումների շրջանակներում։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Կարեն Միրզոյանն իր ելույթում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը և Լեռնային Ղարաբաղի […]

Իսրայելը վշտացած է

Ապրանքների պիտակների մասին Եվրոպական Միության կողմից ընդունված նոր կանոնները տարածվում են 1967 թվականի Արաբ-իսրայելյան պատերազմի արդյունքում Իսրայելի կողմից գրավված տարածքներում գործող ձեռնարկությունների եւ գյուղատնտեսական ընկերությունների վրա, գրում է amerikayidzayn.com-ը։ Այսինքն՝ այն ապրանքները, որոնք Եվրոպական Միության երկրներ են արտահանվում Իսրայելի կողմից գրավյալ տարածքներից, պետք է կրեն ոչ թե ՝՝Արտադրված է Իսրայելում՛՛, այլ ՝՝Արտադրված է Պաղեստինյան տարածքներում […]

«Կարա՞ք մեր գեղի լեզվով բացատրեք». գյուղացիները` պատգամավորին

Henaran.am-ը հայտնել է, որ նոյեմբերի 13-ին մեկնարկել է «Այո և Ոչ» ռեալիթի շոուն, որի ընթացքում քաղաքական գործիչները, հասարակական ակտիվիստները, ՀԿ ներկայացուցիչները Հայաստանի տարբեր մարզերում պետք է իրապատման եղանակով քարոզարշավ իրականացնեն: Արագածոտնի մարզի Ուշի համայնքում քարոզչության ժամանակ հավաքված տարեց պապիկները Միքայել Մելքումյանին հորդորեցին՝ «կարա՞ք մեր գեղի լեզվով բացատրեք, ինչի՞ այո, մենք բան չենք հասկանում»:

Միայն արյունով /վիդեո/

«Ես կարծում եմ, որ այն, ինչը փորձում են շահարկել՝ անցած տարվանից չի սկսվել: Դա սկսվել է 1994 թվականից ու նման շահարկումներ արվել են տարբեր քաղաքական ուժերի, ինչու չէ նաև դրսից հովանավորվող քաղաքական ուժերի կողմից: Դրանք իրականությունից հեռու` կեղտոտ, քարոզչական շահարկումներ են և հիմնականում ջուր են լցնում ադրբեջանական և թուրքական լոբբիի նպատակներին: Համոզված եմ, այդ շահարկումները […]

Համանախագահները ԼՂ հարցով հանդիպումներ կունենան ՄԱԿ-ում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ  կունենան Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, և Վաշինգտոնում՝  քննարկելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցը։ Այդ մասին Թվիթերի իր էջում գրել էԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը: «Համանախագահները զեկույցով հանդես են եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդում և Մինսկի խմբում: Հաջորդիվ նախատեսում ենք ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակում և Վաշինգտոնում խորհրդատվություններ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման […]

Ի՞նչն է հայկական կողմերի զոհերի պատճառը

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն  այսօր «Հենարան» մամուլի ակումբում կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ-ն նեղացած է Հայաստանից` «Ռուսաստանի հետ կապված խնդիրներով»: Արդյունքում ԼՂ-ի վերաբերյալ այս կառույցում շրջանառվող հակահայկական զեկույցով ԵԽԽՎ-ն փորձեց «Հայաստանին տեղը դնել»: «ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցը դիվանագիտության խոշոր պարտություն է: Մեծ քաղաքանության մեջ չի կարելի որևէ մանրուք աչքաթող անել: Յուրաքանչյուր նմանատիպ փաստաթղթի ավելանալով՝ քանակը […]

Սա հիմարություն է /վիդեո/

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում բանախոսներ Խոսրով Հարությունյանից, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեցին` ինչպե՞ս են վերահսկում սահմանադրական քարոզարշավի ընթացքում գրանցվող խախտումները, որոնց մասին ահազանգում է մամուլը, ընդդիմությունը` դպրոցներում, բանկերում, պետական հաստատություններում քարոզչության վերաբերյալ: «Եթե նման բաներ կան, ապա դրանք հիմարություն են: Դրանից ավելի լավ նպաստել «ոչ» արտահայտվելուն, չի կարելի: Համոզված եմ` հանրաքվեն ընդդիմության և իշխանության պայքարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի