23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայում սպանվել է ԻՊ-ի վայրագությունների մասին վավերագրական ֆիլմ նկարահանող լրագրողը

Թուրքիայի սահմանամերձ Գազիայնթեփ (պատմ. Այնթափ) նահանգի համանուն քաղաքի Ալի Ֆուաթ Ջեբեսոյ զբոսայգում անհայտ անձը կամ անձինք սպանել են 37-ամյա սիրիացի լրագրող Նաջի ալ Ջերֆին, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «milliyet» թերթի կայքի հաղորդմամբ` Ջերֆը Գազիանթեփում աշխատում էր մի վավերագրական ֆիլմի նկարահանումների վրա, որտեղ ներկայացվելու էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից տարածաշրջանում իրականացրած կոտորածները և վայրագությունները:

Նշվում է,որ Ջերֆին կրակել են հրազենից: Փամփուշտը խոցել է նրա գլուխը: Այժմ թուրքական ոստիկանությունը հանցագործությունը կատարողին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ իրականացնում է համապատասխան աշխատանքներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի Շանլըուրֆա (պատմ. Ուրֆա) նահանգի Հալիլիյե շրջանի Աթաթուրք թաղամասի երկհարկանի տներից մեկում ևս սպանվել էին երկու սիրիացի լրագրողներ: Վերջիններս սպանվել էին պարանոցներին հասցված սուր կտրող-ծակող գործիքի վնասվածքներից:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ