08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնյաների փորերը չխանգարեցին

Այսօր, նոյեմբերի 14-ին, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզադահլիճում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում՝ քաղաքական գործիչների, պաշտոնյաների և ուսանողների ֆուտբոլային թիմերի միջև։ Պաշտոնյաների թիմում ընդգրկված էին Էդուարդ Շարմազանովը (ԱԺ փոխնախագահ), Կորյուն Նահապետյանը (ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ), Կարեն Ավագյանը (ԱԺ պատգամավոր) և այլք: «Սա երրորդ տարին է ինչ անկացվում է նմանատիպ միջոցառում և […]

Ահաբեկչությունները շարունակական կլինեն. քաղաքագետ

«Աշխարհում ահաբեկչությունների աննախադեպ ժամանակաշրջան է սկսվել,- անդրադառնալով այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ նկատում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, -աշխարհը մտել է գլոբալ ահաբեկչության դաշտ ու դա արդեն վատ է : Մանասյանի խոսքով՝ ահաբեկչական գործողությունները շարունակական են լինելու՝ եվրոպական այլ երկրներում, Ռուսաստանն էլ պետք է պատրաստ լինի: «Ռուսաստանն ամենից շատ է ռմբակոծում Իսլամական պետության զինյալներին, ու պատահական […]

Կայացել է Եվրանեսթ ԽՎ-ի նիստը

Նոյեմբերի 6-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստը վարել է հանձնաժողովի համանախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Նա իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության վերջին զարգացումներին, խոսել է Եվրանեսթում տիրող ներկա իրավիճակի մասին, ներկայացրել Հայաստանի եւ Եվրամիության կողմից մշակույթի […]

«Միայն մկան թակարդում» /ֆոտո/

«Ձրի պանիրը միայն մկան թակարդում է լինում». ժողովրդական ասացվածքը տեղին է ասված հանրաքվեի քարոզչության պարագայում: Հանրաքվեի քարոզարշավի մեկնարկը տրվել էր դեռևս հոկտեմբերի 10-ին, այսինքն՝ մեկնարկից անցել է մեկ ամսից փոքր-ինչ ավելի: Մեկնարկից մինչև այս պահը ձևավորվել է «ոչ»-ի առնվազն երեք ճակատ: Իրարից առանձին Սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզարշավի շտաբեր են ձևավորվել՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Թափ […]

Խորապես ցնցված եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության լուրից. Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: «Մեծարգո պարոն Նախագահ, Խորապես ցնցված եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած՝ իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչությունների լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնույթի […]

Հունվարին Սերժ Սարգսյանը բավականին բարդ ընտրության առջև է կանգնելու.Ժողովուրդ

«Եկող տարվա հունվարին Սերժ Սարգսյանը բավականին բարդ ընտրության առջև է կանգնելու: Նա պետք է որոշի, թե փետրվարի 11-ից հետո ով է լինելու ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, քանի որ այդ կառույցի գործող ղեկավարը՝ Գորիկ Հակոբյանը, նշված օրը դառնում է 70 տարեկան և  գործող օրենսդրությամբ այլևս իրավունք չի ունենա շարունակել պաշտոնավարել: Ուստի Սերժ Սարգսյանը կա՛մ պետք […]

«Էհ, աղջիկ ջան, դու սխալվել ես». Ժամանակ

«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որեւէ կերպ ներգրավված չէ «այո»–ի քարոզարշավին: «Ու թեև երեկ մամուլը գրել էր, որ Գյումրիում երկու տեղամաս էլ Վարդան Ղուկասյանին են տվել «այո» ապահովելու համար, սակայն վերջինս մեզ հետ զրույցում հերքեց դա՝ չթաքցնելով իր նեղվածությունը իշխանություններից։ «Ախր ո՞վ է անում էդ տարածքների, տեղամասերի բաժանումը, որ մի հատ էլ տենց բան են […]

Հայաստանը Ֆրանսիայի կողքին է․ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությունը Փարիզում ահաբեկչությունների կամապկցությամբ Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է։

Քաղաքական ստրիպտիզը հո պոզով-պոչով չի լինում

«Լևոն Զուրաբայնը դարձել է Հայաստան ժամանող միջազգային պատվիրակությունների ուրախության սուբյեկտը. ռուսների մոտ նրանց առաջ է կոտրատվում, ամերիկացիների մոտ արևմտամետ է ձևանում: Դե, քաղաքական ստրիպտիզը հո պոզով-պոչով չի լինում»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Նույն օրը, նույն ժամին

Դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին Երեևանի քաղաքապետարան իրազեկման դիմում է ներկայացրել ՀԱԿ-ը: Ավելի վաղ նույն օրը, նույն վայրում հավաքի մասին իրազեկում է ներկայացրել նաև Հիմնադիր Խորհրդարանը: Ինչպես տեղեկացնում են Երեևանի քաղաքապետարանից երկու դիմումն էլ ի գիտություն է ընդունվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի