16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ գալիք տոների առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաև պատվավոր կոչումներիարժանացած մարզիկներին:

Խոսելով սպորտային իրադարձություններով և հաջողություններով լի անցնող 2015թ. մասին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է տարին նաև որպես նախաօլիմպիական և մաղթել, որ 2016թ. Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք խաղերին Հանրապետության մարզիկների մեջ լինեն ոսկե մեդալի արժանացողներ՝ մեր ժողովրդին պարգևելով հպարտության պահեր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ