08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ում ջրհեղեղների հետեւանքով 40 հոգի է մահացել /վիդեո/

ԱՄՆ-ում տոռնադոյի ու ջրհեղեղների հետեւանքով վերջին մի քանի օրերին արդեն 40 հոգի է մահացել, կան վիրավորներ, հայտնում է НТВ.Ru-ն։

Վիճակը ծայրահեղ է հատկապես Տեխասի նահանգում։ Տոռնադոներն ու ջրհեղեղները մեծ ավերածություններ են գործել,  տուժել են շենքերն ու եկեղեցիները, տապալվել են ծառեր: Ոստիկանության տվյալներով՝ Գառլանդում ավերվել են շուրջ 600 տարբեր շինություններ: Կարմիր խաչի ներկայացուցիչներն ապաստաններ են կազմակերպում օթեւանից զրկվածների համար:

Դեկտեմբերի 27-ի առավոտյան Դալլասի շրջանում առանց էլեկտրականության էր մնում առնվազն 25 հազար մարդ: Առանձին վայրերում վնասվել են գազատարները: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ Տեխասին եւ Օկլահոմային մոտենում է ուժեղ մրրիկ, որը կարող է բերել 40 սանտիմետրի հասնող ձյուն:

Տեխասից հյուսիս ընկած շրջանում հորդառատ անձրեւները լայնածավալ հեղեղումներ են առաջացրել:

Միսիսիպիում ամբողջովին ավերվել կամ լրջորեն վնասվել է ավելի քան 400 տուն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ