02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք է հանգստացնել տիրող իրավիճակը, պետք է դադարեցնել կրակոցները․ Բորդյուժան՝ ԼՂ հիմնախնդրի մասին /վիդեո/

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հարցազրույց է տվել России 24 հեռուստաալիքին։ Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է վերջերս կայացած գագաթնաժողովին, ինչպես նաեւ մի շարք կարեւոր հարցերի, որոնց թվում՝ ղարաբաղյան հակամարտության խնդրին։

Նա նշել է, որ անհրաժեշտ է կանխել հակամարտության հետագա թեժացումը:

«Մեծ տագնապով ենք հետևում  այսօր Կովկասում տեղի ունեցող դեպքերին, հատկապես` Ղարաբաղյան հակամարտության գոտում, այսպես կոչված՝ շփման գծում կատարվող իրադարձություններին: Այնտեղ արդեն ծանր զինտեխնիկա է օգտագործվում, տանկեր են օգտագործվում, կան մարդկային զոհեր»,- ասել է նա՝ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործել՝ ոչ մի դեպքում թույլ չտալու իրավիճակի ապակայունացում, որպեսզի այսօր արդեն բավականին թեժ փուլում գտնվող հակամարտությունը չվերաճի լայնամասշտաբ ռազմական բախման:

«Կարծում եմ՝ պետք է հանգստացնել տիրող իրավիճակը, պետք է դադարեցնել կրակոցները: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով և ոչ մի դեպքում ծանր զենքի կիրառմամբ»,- ասել է Բորդյուժան:

Դիտել 21-րդ րոպեից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ