01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ Բելգիային մեղադրում են «պատմական ճշմարտությունները խեղաթյուրելու», Թուրքիային «անհիմն մեղադրելու» մեջ: Շեշտվում է նաեւ, որ բանաձևը կարող է բացասական ազդել թուրք-բելգիական երկկողմ հարաբերությունների վրա: Հիշեցնենք, որ նախօրեին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը    124 կողմ և 8 ձեռնպահ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև:  

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու հանձնառությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Էնդրիուն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Հայաստան և Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ և նշել, որ դրա շրջանակում հանդիպումներ են ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, հան դիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, […]

Բելգիայի խորհրդարանը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Նախօրեին Բելգիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Բանաձեւում նշվում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: Դրանով կոչ է արվում Հայաստանին և Թուրքիային «օգտագործել Հայոց ցեղասպանության 100-ամյակը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սահմանը բացելու և տնտեսական ինտեգրման համար ուղի բացելու համար», գրում է asbarez.com-ը։  

Առաջընթաց են ապրում….

Երեկ, երեկոյան կայացավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին, որը վարել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում   հանրապետականներին ներկայացվել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման մանրամասները, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ հանդիպման արդյունքները: Այս մասին նիստից  հետո հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  Պատասխանելով լրագրողների հարցին՝ ՀՀԿ խոսնակը նշել է , […]

Հաչան շունը կծան չի լինում.Էդուարդ Շարմազանով

Երեկ, կայացավ  ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:Նիստի օրակարգը ներկայացնելուց հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց,որ  քննարկել են  սահմանային լարվածությանը առնչվող հարցեր,քանի  որ սահմանի իրավիճակը բոլորին է անհանգստացնում։ «Տեղյակ եք, որ այս օրերին պաշտպանության նախարարն ակտիվ լինում է զորամասերում։ Մեզ համար ցանկացած ապակայունացման փորձ դատապարտելի է, իսկ Ադրբեջանն ապակայունացնում է իրավիճակը։ Մենք բազմիցս նշել ենք, […]

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Միխայիլ Լինկի հետ

Հանդիպման ընթացքում Նախագահ Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ընտրությունների թեմային, դրանց կեղծումը դիտելով, որպես Հայաստանի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտ: Առաջին նախագահն անդրադարձել է նաև իշխանությունների կողմից մշակված ընտրակեղծարարության մեխանիզմներին՝ նկատելով, որ կեղծվող ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրությունը միշտ չէ, որ պատշաճ գնահատականներ է տալիս: Քննարկվել է նաև սահմանադրության փոփոխությունների հարցը: Տեր-Պետրոսյանը նշել է, որ նախագիծը պարունակում է մի […]

Արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հուլիսի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան անդրադարձան աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպմանն անդրադարձ է եղել աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին և ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահությանն առնչվող հարցերին։ Զրուցակիցները քննարկել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը: Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության […]

Պետք է արդյունավետ օգտագործել մարզերի տնտեսական ներուժը

Կառավարությունը հավանություն է տվել մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը: Մեթոդաբանության նպատակն է բացահայտել այն տարածքային միավորները, որոնց ռեսուրսային հնարավորություններն ավելի բարձր են, քան տնտեսական զարգացման մակարդակը, երկրում իրականացվող ծրագրերը դարձնել հասցեական, ապահովել տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների տարբերության մեղմացումը՝ առավել արդյունավետ օգտագործելով տնտեսական զարգացման ներուժը: Հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 […]

Պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին.Վարչապետ

 Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչև օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, ուզում եմ խոսել ստուգումների կազմակերպման և անցկացման կառավարության 594 Ա որոշման մասին եւ նպատակահարմար եմ գտնում, որ  այն վերանայվի: Ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի