01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակն է վերջապես Ադրբեջանին ցույց տալ իր իրական տեղը»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ երեք պատճառ կա, որով պայմանավորված է սահմանային լարվածությունը: Հիշեցնենք, որ երեկ էլ ողջ գիշեր թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը:  Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ նախ Ադրբեջանի ֆաշիստական հռետորաբանության, Ադրբեջանի մաքսիմալիստական հակահայկական քաղաքականության արդյունքում Ալիևն ինքն իրեն մտցրել է փակուղի, և նրան ոչինչ չի մնում, քան իրականացնել ահա […]

«Որևէ մեկը՝ նախկին նախագահ, վաղվա ու այսօրվա, իրավունք չունի»

Պատմաբան Գևորգ Յազիչյանն այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին քննադատեց բոլոր այն հայ պաշտոնյաներին, որոնք բարձրաձայնում են, թե Թուրքիայից հողային պահանջներ չունենք. «Որևէ մեկը՝ նախկին նախագահ, վաղվա ու այսօրվա, վարչապետ կլինի, իրավունք չունի զիջելու կամ գործարքներ իրագործելու այդ սրբության՝ հայրենիքի հետ, ով ուզում է լինի, ինքն իր մասով կարող է զիջել: Իրենց հարց տանք՝ իրենք իրենց սեփականությունը այդքան […]

Ազգային խայտառակություն է. պատմաբանը «գետինն է մտել» ամոթից /վիդեո/

Պատմաբան Գևորգ Յազիչյանը չի համարում, որ Հայոց ցեղասպանությանը սկսվել է 1915 թ-ին, առաջինը եղել է 1894-96 թվականներին: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ հավելելով, որ սխալ է, երբ խոսում ենք հարյուրամյակի մասին, արյունոտ իրադարձությունները օսմանյան թուրքերն ավելի վաղ են սկսել: Ամեն դեպքում խոսելով հարյուրամյակի միջոցառումներից՝ նա ասաց, որ բավականին արագ անկում է արձանագրվում այս […]

Ադրբեջանն իրավիճակի կտրուկ սրացման է գնում

Նույնիսկ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն ու ներկայությունը տարածաշրջանում Ադրբեջանին զերծ չպահեց առաջնագծում կտրուկ ակտիվանալուց: ԼՂՀ ՊԲ հաղորդմամբ՝ «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այսօր՝ ժամը 14:00-ից սկսած, առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի […]

Պարույր Հայրիկյանը դիմում է քաղաքական ուժերին

Նախապէս ներողութիւն եմ խնդրում բոլոր այն քաղաքական ուժերից, որոնց հետ անձնական կապ հաստատել չեմ կարողացել՝ հրաւիրելու յուլիսի 24-ի հրապարակային քննարկումներին։ Այժմ փորձում եմ այս կերպ ուղղել սխալս։ Բաւարար ժամանակ կայ։ Հրաւիրում եմ բոլորին. բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ <<ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ>> առիթով հրապարակաւ՝ քաղաքացիների ներկայութեամբ խօսք ունեն ասելու եւ ցանկութիւն՝ լսելու ուրիշների խօսքը։ Սահմանադրութիւնը մեր […]

Ովքեր ներկա կլինեն այսօր Ծառուկյանի եկեղեցու բացմանը. Ժողովուրդ

Այսօր՝ ժամը 17-ին, Նոր Հաճնում տեղի կունենա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությունը: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ իշխանությունների ողջ վերնախավը մասնակցելու է բացման արարողությանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եկեղեցու օծման արարողությունն իրականացնելու է անձամբ կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ի դեպ, ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանի քավոր, ռուսաստանաբնակ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ևս Մոսկվայից […]

Լոռու մարզպետը՝ որդու վրա արձակված կրակոցից. Իրավունք

Երեկ ձերբակալվել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդու՝ Լևոն Նալբանդյանի վրա կրակող Կարեն Երիցյանը՝ «առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքո»: Թեև մարզպետի հարազատները պնդում են, որ դա հնդամենը դժբախտ պատահար է եղել, սակայն Ալավերդիում այս օրերին ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ այդ կրակոցը ամենևին էլ պատահական չի եղել: Թերթն այս մասին զրուցել է մարզպետի հետ, […]

Սեպտեմբերին Հայաստանում լուրջ իրադարձություններ են սպասվում. Հայկական ժամանակ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում «ընդդիմադիր նոր օրակարգ եւ նոր կոնսոլիդացիա է ձեւավորվում», որը, սակայն, հիմա կուլիսային է եւ խմորման փուլում: «Եղել են որոշակի շփումներ, ու կա նախնական ընդհանրություն, որ պետք է կոնսոլիդացիա՝ կյանքի որակը փոխելու համար: Հավատացած ձեզ ասում եմ՝ լուրջ կոնսուլտացիաներ կան […]

Արդարադատության նախարարի թեկնածուների ևս երկու անուն. Հայկական ժամանակ

«Հանրապետական շրջանակներում խոսվում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարարի պաշտոնում տեսնում է Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, ով նախկինում աշխատել է սույն նախարարությունում:  Այս նշանակման ուղղությամբ աշխատում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ի դեպ, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո էլ, երբ նոր էր ձևավորվում կառավարությունը, Հովիկ Աբրահամյանը այդ պոստում հենց Արփինե Հովհաննիսյանին էր […]

Հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Գեորգ Լինկի գլխավորած պատվիրակության հետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 21-ին ընդունել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինկի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը և մտքեր փոխանակել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ՀՀ ԱՆ միջև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի