28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի և Բուլղարիայի միջև լարվածությունը վերաճել է դիվանագիտական սկանդալի

Բուլղարիայի արտգործնախարարությունը անցանկալի անձ է ճանաչել Բուրգասում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կցորդ, Թուրքիայի կրոնի հարցերով վարչության աշխատակից Ուղուր Էմիրօղլուին` պահանջելով վերջինիցս լքել երկիրը, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` բուլղարական կողմը որպես հիմնավորում նշել է Էմիրօղլուի` դիվանագիտական պարտականություններին չհամապատասխանող գործողություններ իրականացնելը:  Իսկ բուլղարական լրատվամիջոցները գրել են , որ պատճառը Էմիրօղլուի միջամտությունն է Բուլղարիայի ներքին գործերին:

Թուրքիան էլ հանդես է եկել պատասխան քայլով` անցանկալի անձ ճանաչելով Ստամբուլում Բուլղարիայի գլխավոր հյուպատոս Անգել Անգելովին` իր հերթին բուլղար դիվանագետից պահանջելով լքել Թուրքիայի տարածքը:

Թուրքական աղբյուրը նշում է, որ երկու երկրների միջև լարվածությունն ավելի խորքային բնույթ ունի և կապված է Բուլղարիայում գործող թուրքական «Իրավունքների և ազատությունների շարժում կուսակցություն» նախագահ Լյութֆի Մեսթանի պաշտոնանկություն հետ: Նշվում է, որ կուսակցության պատվավոր նախագահ Ահմեթ Դողանը Մեսթանին պաշտոնանկ էր արել այն բանից հետո, երբ վերջինս ռուսական ինքնաթիռի խոցումից հետո պաշտպանել էր Թուրքիայի տեսակետները:

Կայքը նշում է, որ անցյալ շաբաթ էլ Բուլղարիայի խորհրդարանը որոշում է ընդունել ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է քննի Սոֆիայի ներքին գործերին Ռուսաստանի և Թուրքիայի կատարած միջամտությունների մասին շրջանառվող պնդումները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ