16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռուս-թուրքական լարվածության հետ կապ չկա

«Արտոնյալ վարկով Ռուսաստանից գնված զինատեսակների ցուցակի հրապարակումը որեւէ առնչություն չունի ռուս-թուրքական լարվածության հետ»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ  հայտարարեց  Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Մինասյանը  անդրադարձը առնչվում էր  այն մեկնաբանություններին, թե այդ ցուցակների հրապարակմամբ Ռուսաստանը փորձում է ազդել Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա:

«Բոլորի համար զարմանալի էր, թե ինչու է ռուսական կողմը բացահայտել, թե ինչ տեսակի զենք է տրամադրել Հայաստանին: Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը նախկինում այնպիսին է եղել, որ մենք ստանում էինք բացառապես օգատգործված զենք, իսկ արտոնյալ վարկով մեզ նորագույն զենքեր են տրամադրվել: Այս է պատճառը, որ ցուցակը հրապարակվել է»,- նշեց  Սերգեյ Մինասյանը:

Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամ` Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի չափով վարկ է տրամադրում` ռուսական զենք գնելու համար:

Վարկը տրամադրվում է 10 տարի ժամկետով, այն Հայաստանը պետք է օգտագործի մինչև 2017թ.-ն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ