18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ռուստամյանը սարսափած է

Այսօր ԱԺ-ում լրագրողները հարցերով դիմեցին Արմեն Ռուստամյանին՝ փորձելով տեղեկատվություն ստանալ ՀՀԿ-ՀՅԴ հուշագրի ստորագրման ու այդ փաստաթղթի վերաբերյալ:

«Ամեն ինչ էլ կհստակեցվի, հո թաքուն չե՞նք անելու, բոլոր հարցերն էլ հստակեցվելու են, ոչ մի հարց անպատասխան չի մնալու, ամեն ինչ հրապարակվելու է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Խոսելով հուշագրի ծավալների մասին՝ Ռուստամյանը նշեց. «Չորս-հինգ էջի մասին է խոսքը գնում, այդ սահմաններում հարցերը գրված են»:

Լրագրողները փորձեցին ճշտել՝ խորհրդարանում ո՞վ է փոխարինելու Արծվիկ Մինասյանին:Անդրադառնալով այս հարցին՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ հարկ է սպասել իրադարձությունների զարգացմանը:

Լրագրողները նկատեցին, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում ՀՅԴ-ում: Ի պատասխան այս դիտարկմանը՝ Ռուստամյանը նշեց. «Մամուլի հոգեվիճակն ինձ շատ է անհանգստացնում այս երկու ամիսների ընթացքում: Մի հատ վերլուծեք. ոչ մի բան էլ ճիշտ չի գրել մամուլը: Ինչ ասես՝ մոգոնվեց»:

Լրագրողներից մեկը նշեց, թե մամուլը հենց քաղաքական գործիչների հոգեվիճակի մասին է մտածում: Իսկ Ռուստամյանն այա այսպես արձագանքեց. «Ձեր հոգեվիճակի մասին մտածեք: Դուք այնքան սուտ ու զառանցանքներ տարածեցիք այս ընթացքում, որ ես սարսափում եմ… Նման մամուլով ո՞ւր ենք գնում: Ամոթ չե՞ն անում այն մարդիկ, որոնք մինչև հիմա նման ստեր են խոսել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ