23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ կունենա Բեռլինի համալսարանում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 24-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Փետրվարի 25-ին ԱԺ փոխնախագահը Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կմասնակցի «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում նախատեսվում են Էդուարդ Շարմազանովի հանդիպումները Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի եւ «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի հետ:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ