12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ի անդամակցությունը հեռանկարային կլինիկինոոլորտի զարգացման համար

2016 թվականի հունվարից Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի լիիրավ անդամ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը` հավելելով, որ  Հայաստանի անդամակցությունը հեռանկարային է հատկապես կինոարտադրության, կինոոլորտի զարգացման համար: «Տասը տարի  բանակցել են և կինոարտադրության ոլորտում գրանցած հաջողությունները հնարավորություն ընձեռեցին դառնալ այդ հիմնադրամի լիիրավ անդամ: Կինոարտադրողները, պրոդյուսերները […]

Ն. Փաշինյանը հանդիպել է ոստիկանների հետ

ԱԺ պատգամավոր, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հրազդանում հերթական հանդիպումներն է ունեցել: Իսկ այս առիթով ԱԺ պատգամավորը իր  Ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը գրել է. «Այսօր Հրազդանում հանդիպումներ ունեցա ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լ. Գրիգորյանի եւ Հրազդանի քաղաքային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կ. Գրիգորյանի հետ: Քննարկեցինք […]

Ժիրայր Սեֆիլյանը ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ իր մտադրությունը չի փոխել

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե «Նոր Հայաստան»-ի մի մասը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, միանալու է «Ժառանգության»-ը՝ ստեղծելով նոր քաղաքական ուժ, ասաց. «Ինչ-որ մեկի ենթադրությունն է, երևակայությունը: Նման խոսակցություն և քննարկում չի եղել»: Ավետիսյանը տեղեկացրեց, որ Ժիրայր Սեֆիլյանը ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ իր մտադրությունը չի […]

«Մեր ժողովուրդը լավ է հասկանում Բելգիայի ժողովրդի ցավը». Էրդողանը ցավակցություն է հայտնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական հայտարարություն է հղել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Doğan» լրատվական ծառայության` հայտարարության մեջ Էրդողանը նշել է, որ թուրք ժողովուրդը շատ լավ է հասկանում Բելգիայի ժողովրդին և կիսում է նրա ցավը, քանի որ իրենք էլ են ահաբեկչական հարձակումների ենթարկվել: «Խստորեն դատապարտում եմ Բրյուսելի […]

«Կուտը» տան, ընտրվեն ու պաշտոն ստանան …

Մի ուրույն, յուրահատուկ, առանձնահատուկ քաղաքական դաշտ ունենք՝ հայկական, արևելյան-եվրոպական խառնուրդով, ազգային առանձնահատկություններով, անհասկանալի «համեմունքներով» համեմված… Աջափսանդալային, շատ կանխատեսելի, պարզունակ, մակերեսային, հաշվարկված ու ինչ-որ տեղ տնավարի … Լիքը կուսակցություններ, անհամար հասարակական տարաբնույթ՝ ընդհուպ կուսա-տարասեռախառն քաղաքականացված կազմակերպություններ, նորանոր քաղաքացիական արագ բռնկվող նաև արագ հանգչող շարժումներ: Մեծամասամբ առանց քաղաքական հենքի, այստեղից-այնտեղից արտագրված ծրագրերով, առանց գաղափարախոսության, առանց լուրջ, զարգացած, […]

Վարչապետն ընդունել է Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բարեկամ Քուվեյթի հետ ձևավորված բարիդրացիական հարաբերությունները և նշել, որ վերջին տարիներին հայ-քուվեյթյան համագործակցությունը դինամիկ զարգանում է: Վարչապետի խոսքով՝ արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամական հարաբերությունների հիմքում ընդհանուր […]

ՀՀ և ԼՂՀ ԱԳՆ ղեկավարները կարևորվել են միջազգային ասպարեզում համակարգված աշխատանք տանելու անհրաժեշտությունը

Մարտի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։ ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին: Երկուստեք կարևորվել է […]

Ռաուլ Կաստրոն խայտառակ է արել Բարաք Օբամային /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «պատական այցը» Կուբա ավարտվեց։ Ընդ որում՝ ավարտվեց խայտառակությամբ։ Հրաժեշտի արարողության ժամանակ Ամերիկայի նախագահը փորձել է թփթփացնել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի ուսին, սակայն 84-ամյա Կաստրոն բռնել է Օբամայի ձեռքն ու օդ բարձրացրել։ Շփոթված Օբաման ստիպված տարակուսած ժպտացել է։  

Բակո Սահակյանը ընդունել է Էդվարդ Նալբանդյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Լեհաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին

Մարտի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-լեհական հարաբերություննները զարգանում են բնականոն հունով եւ դեռ խորացման ներուժ ունեն: Այս հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական ձեւաչափով փոխհարաբերությունների ամրապնդումը եւ փոխայցերը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Լեհաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի