17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վենետիկի հանձնաժողովին կոչ են անում լռել /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել խմբակցությունների հետ`  լսելու վերջիններիս  առաջարկներն ու դիտարկումները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Լևոն Զուրաբյանը բարձրաձայնել է Ընտրական օրենսգրքի նախագիծն առանց ընդդիմության հետ քննարկման հանձնաժողով ուղարկելու հարցը: Այս մասին վերջինս ասաց  ԱԺ-ում ՝ լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում: «Մեր կարծիքով` Վենետիկի հանձնաժողովը պետք է զերծ մնա որևէ մեկնաբանության կամ […]

ԱՄՆ Կոնգրեսը Սիրիայում տեղի ունեցած դեպքերը Ցեղասպանություն ճանաչեց

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ռուսաստանի կողմից՝ իր զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշումից ժամեր անց ԱՄՆ Կոնգրեսը երկու կարևոր բանաձևեր է ընդունել Սիրիայի վերաբերյալ: Ուշ երեկոյան միաձայն ընդունվեց Սիրայում տեղի ունեցած քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի, քրդերի, ասորիների և այլ ազգերի մասսայական սպանությունները` որպես Ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ռազմական հանցագործություն […]

Մարտի մեկի էջը չի կարող փակվել. Ռուսատմյանը` Օսկանյանին /վիդեո/

«Երբ ինչ-որ նոր քաղաքական ուժ է ստեղծվում, առաջին իմ զգացողությունն այն է, որ հաջողություն իրենց մաղթենք, որ տվյալ ուժը իսկապես կարողանա կայացնել մեր քաղաքական դաշտը, բայց ես կարծում եմ մեր քաղաքական դաշտը հագեցած է քաղաքական գործիչներով, ուժերով:Ամեն դեպքում ես գնահատում եմ պարոն Օսկանյանի անցած ճանապարհը: Նա իսկապես փորձառու պետական քաղաքական գործիչ է, ես իրեն միայն […]

ԱՄՆ դեսպանատունը նոր պայթյուն է կանխատեսում Թուրքիայում

ԱՄՆ-ն Թուրքիայում գործող ամերիկյան ընկերություններին նախազգուշացրել է մարտի 20-ին հավանական ահաբեկչական հարձակման մասին: Այս մասին տեղեկացնում է, թուրքական «Haberler» լրատվական կայքը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի դեսպանատունը մարտի 13-ին Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած ողբերգությունից 2 օր առաջ նախազգուշացրել էր իր քաղաքացիներին հավանական պայթյունի մասին, գրում է Ermenihaber.am-ը: Ամերիկյան կապիտալով գործող կազմակերպություններին ուղարկված նամակում դեսպանատունը հորդորում է […]

Բարի գալուստ, դժոխք. Հրապարակ

Այնքան դանդաղ ընթացքի մեջ ենք, այնքան քիչ բան է մեզանում ստեղծվում, որ ցանկացած նոր բան ոգեւորություն է առաջացնում, նոր ծնունդը ոդջունելու ցանկություն։ Վերջին մեկ տարին շարունակ խոսվում էր, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել։ Փողերի լվացման մեղադրանքը հազիվ թոթափած Օսկանյանի համար, անշուշտ, հեշտ չէր թոթափել նաեւ այդ քրեական հետապնդման ընթացքում […]

Սահակաշվիլին պաշտոնանկ չի արվել․ Պորոշենկոն հերքել է

Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, որ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնանկ է արվել։ Սակայն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն հերքել է այդ լուրերը։ Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սահակաշվիլիի պաշտոնանկության մասին լուրերը կեղծ են ու իրականությանը չեն համապատասխանում։

Միջինացված թուրքի մտածելակերպ

Միջինացված թուրքի մտածելակերպը ամենուրեք նույնն է, իրենք վստահ են, որ. «Ցանկացած քիչ, թե շատ նորմալ մարդ չի կարող ընկալել իրենց ստորության էությունը, քանի դեռ այն տևական ժամանակով չի ճաշակել»: Այսպես, նորմալ մարդուն գրեթե անհասանելի է այն, որ բարձրակարգ մարզիկը կարող է, իր ձեռքով հակառակորդի պարանոցից բռնելով, ուժգին դեպի իրեն ձգել վերջինիս գլուխը և հետո վայնասուն […]

Ծառուկյանի պես. Իրատես de facto

Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը որոշեց «խայծ» նետել քաղաքական դաշտ և պարզել, թե հասարակական-քաղաքական ինչպիսի վերաբերմունք կա իր հանդեպ։ «Խայծը» Վարդան Օսկանյանն է՝ իր նոր կուսակցությամբ։ Սա կարելի է ասել, ստուգարք է, որը հաջող հանձնելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կմտնի ակտիվ քաղաքականություն: Երեկ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վարդան Օսկանյանը չցանկացավ առայժմ «խաղաքարտ» բացել ու […]

Պուտինը զորքերը Սիրիայից հանելու հրաման է ստորագրել /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ այսօրվանից Սիրիայից ռուսական զորքերը դուրս կբերվեն։ ՌԴ նախագահը երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Պաշտպանության  նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն ասել է, իրենց զորքերի եւ Պաշտպանության նախարարության առջև դրված առաջադրանքներն ամբողջությամբ կատարված են Սիրիայում: «Այդ իսկ պատաճառով հրամայում եմ մարտի 15-ից սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական զորքերը դուրս բերել»,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի