14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուշագրավ ուղերձ զինված բանդայի գործով. Ժամանակ

Նորք-Սարաշի կամ զինված բանդայի հայտնի գործի վերաբերյալ երեկ հրապարակվել են նոր մանրամասներ։ Քննությունն իրականացնող կառույցի՝ ԱԱԾ քննչական բաժնի պետի տեղակալը հայտարարել է, որ զինված խումբը թիրախավորել էր Հայաստանի երեք նախագահներին եւ պետական ինստիտուտներ։ Սա իհարկե գործում հետաքրքիր շրջադարձ է։

Բանն այն է, որ զինված հանցախմբի գործի, այսպես ասած, բացահայտումը դարձավ ներքաղաքական մեծ արձագանքի առիթ։ Ըստ որում՝ հատկանշական է, որ բանդայի բացահայտումից հետո ծավալվեցին ուշագրա վներքաղաքական եւ ներիշխանական զարգացումներ, սկսվեց ներհամակարգային վերադասավորումների, կադրային փոփոխությունների բավականին հագեցած մի գործընթաց, որի արդյունքում, դատելով այդ գործընթացի, այսպես ասած, արտաքին հատկանիշներից, Սերժ Սարգսյանը ամրացրեց իր իշխանությունը, անցկացրեց Սահմանադրական փոփոխությունները, ձեռնամուխ եղավ Ընտրական օրենսգրքի մշակմանը եւ ըստ էության՝ հետ կանգնեց վարչապետ չլինելու վերաբերյալ հայտարարությունից՝ ասելով, որ միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից են կախված իր հետագա քաղաքական ծրագրերը։

Այս ուղեծրում Նորք-Սարաշի գործը դարձավ յուրօրինակ մեկնակետ՝ հիմք տալով շատերին եզրակացնել, որ այս գործը Սարգսյանի համար գործիք կամ մահակ էր ողջ համակարգի գլխին, ինչի միջոցով էլ հենց բացվեց հետագա վերադասավորումների ճանապարհը կամ արահետը։ Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է, որ այժմ հայտարարվում է այն մասին, որ թիրախում եղել է ոչ միայն գործող իշխանությունը, այլեւ նախկին նախագահները։ Այստեղ հետաքրքրական է արձանագրել նախկին նախագահների քաղաքական կարգավիճակը։ Տեր-Պետրոսյանը կիսաակտիվ քաղաքականության մեջ է, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդհանրապես ստվերում։

Ավելին՝ Սերժ Սարգսյանի դիրքերի նկատելի ամրացման գործընթացը, ըստ էության, էլ ավելի նվազեցրեց նախկին նախագահների տեսակարար կշիռն ու գործակիցը։ Եվ այս առումով առավել եւս հետաքրքրական է, որ հայտարարվում է նաեւ նրանց թիրախ լինելու մասին։ Այսինքն՝ ըստ էության, հայտարարվում է, որ բացահայտելով հանցախումբը՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն իր իշխանության հարցերն է լուծել, ինչպես փորձում էին պնդել նաեւ հենց նախկին նախագահներին ներկայացնող շրջանակներ, այլ նաեւ լուծել է նրանց անվտանգության հարցերը։ Սա իսկապես հետաքրքրական շրջադարձ եւ հաղորդագրություն է։

Սրանով Սերժ Սարգսյանը փորձում է նրանց զրկե՞լ Նորք-Մարաշի գործով եւ դրա համատեքստում հետագա զարգացումների առումով իրեն քննադատելու հիմքերից, առնվազն բարոյական հիմքերից՝ ցույց տալով, որ նաեւ նրանց կյանքն է փրկել, թե՞ փորձում է նրանց ակնարկել, որ, ըստ էության, բոլորը միեւնույն նավակում են, եւ պետք է վերջապես դադարեցնել այդ նավակը տորպեդահարելը, քանի որ եթե մի բան լինի իրեն, ապա կխորտակվեն բոլորը։

Մանրամասը` թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ