‹‹ԱՄՆ-ն կընդունի Արցախի անկախությունը, եթե…››
Մարտի 29-ին ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Այս նահանգի ներկայացուցիչների պալատն իր բանաձևում ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին և միջազգային հանրությանը կոչ է արել ԼՂՀ-ն ճանաչել որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավար պետություն:
Ընդգծենք, որ Հավայի նահանգը ԱՄՆ 7-րդ նահանգն է, որը պաշտոնապես ճանաչել է ԼՂՀ անկախությունը՝ հաջորդելով Կալիֆոռնիայի, Լուիզիանայի, Մասաչուսեթսի, Ռոդ Այլենդի, Ջորջիայի և Մեյնի նահանգներին։
Որոշ մասնագետներ պնդում են, որ այս հանգամանքները թուլ են տալիս ասել, որ քայլ առ քայլ առաջ ենք ընթանում դեպի այն, որ պաշտոնական Վաշինգտոնն ընդունի Արցախի անկախությունը:
Անդրադառնալով այս թեմային՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց.
‹‹ԱՄՆ նահանգների՝ ԼՂՀ անկախոuթյունն ընդունելու հանգամանքը իրավական մեծ ուժ չունի: Չի կարելի ասել, թե փոքրիկ քաjլերով հասնում են նրան, որ պաշտոնական Վագինգտոնն ընդունի Արցախի անկախությունը: ԱՄՆ-ն կընդունի Արցախի անկախությունը միայն այն ժամանակ, երբ դրա կարիքն ունենա, իսկ եթե ԱՄՆ-ի առաջ այդպիսի նպատակ դրված չէ, չի ընդունի: Նահանգների՝ Արցախի անկախությունն ընդունելը սրա հետ կապ չունի: Նահանգային մարմիններն ազատ են իրենց որոշումների մեջ ու կարող են ընդունել Արցախի անկախոււթյունը, բայց դա կապված չէ պաշտոնական Վագինգտոնի որոշումների հետ››:
Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև սահմանային հայ-ադրբեջանական լարվածությանը՝ նշելով, որ Ադրբեջանն առիթը բաց չի թողնում սահմանային լարվածությունը սրելու համար: Պարզապես վատ է, որ չկա ստուգող հանձնաժողով, որը հստակ կարձանագրի, թե որ կողմն է լարվածություն ստեղծում:
‹‹Ադրբեջանական պարբերականներն էլ գրում են, թե Հայաստանն է սահմանային լարվածությունը սրում: Այստեղ ստուգող հանձնաժողով եթե լիներ, կկարողանար ուսումնասիրություններ անել, ներկայացնել իրականությունը››: