12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունն այս ֆորմատը պիտի հարմար համարի. քաղտեխնոլոգ

Ինչպես հայտնել ենք, քաղահասարակության որոշ ներկայացուցիչներ  միացել են ՀԱԿ-ի առաջարկին՝ ԸՕ-ն 4+4+4 ֆորմատով քննարկելու համար: Անդրադառնալով այս թեմային՝  Henaran.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հոկոբյանը նշեց՝  չի կարելի ասել, թե այս ֆորմատը կատարյալ է լինելու, բայց ամեն դեպում քննարկման համար ֆորմատ է, որը վատ չէ: ‹‹Նախ պետք է հասկանալ, թե այս ֆորմատն իր մեջ  որքանով է […]

ՀՀ ԱԳ նախարարը հյուրընկալել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի

Մարտի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Ավակովին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման գործում և նշեց, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքներին: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը հավաստիացրեց, […]

Քաղհասարակության ներկայացուցիչներն էլ միացան առաջարկին

Լևոն Զուրաբյանը գրավոր առաջարկ է ներկայացրել Ազգային Ժողովին` ԸՕ-ն  4+4+4 քննարկելու հետ կապված: Ստորև ներկայացնում ենք այն. Հայաստանում զանգվածային ընտրակեղծարարության վերացման եւ ընտրությունների միջոցով ժողովրդի կամարտահայտության ապահովման, ինչպես նաեւ ընտրությունների նկատմամբ հանրության հավատի վերականգնման նպատակով առաջարկում ենք նոր Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը կառուցել լայն հանրային եւ քաղաքական կոնսենսուսի վրա: Որպես նման կոնսենսուսի կառուցման համար առանցքային գործիք, առաջարկում ենք բանակցությունների 4+4+4 […]

Պետք է կատարելագործել Եվրասիական տնտեսական միությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել են։ Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն ասել է, որ Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրները պետք է կատարելագործեն այդ ինտեգրացիոն կազմավորումը, որպեսզի այն Եվրամիությունից վատը չլինի, գրում է բելառուսական Belta-ն։ «Պետք է կատարելագործել Եվրասիական տնտեսական միությունը, ստեղծել ԵՄ-ից ոչ վատ միություն: Հակառակ դեպքում մենք մեր մարդկանց […]

Կառավարությունը մերժեց «Մարտի 1»-ը որպես զոհերի հիշատակի օր ամրագրելու առաջարկը

Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ ու կառավարությանն առաջարկել փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և «Մարտի 1»-ը որպես 2008 թվականի նույն օրվա զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր նշել: Այսօր՝ մարտի 24-ին Կառավարության նիստում նախագիծը […]

Քննարկվում է Հարություն Քուշկյանին Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնում նշանակման հարցը․ ԱրմԻնֆո

Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Հայաստանի կառվարությունում ԱրմԻնֆո-ի  աղբյուրների համաձայն, ներկայում քննարկվում է Հարություն Քուշկյանին Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնում նշանակման հարցը: ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ ներկայիս առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսից նշանակվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխնախագահի պաշտոնում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

«Ձեզ վնաս է, որ հիշեք, բայց ես հիշեցնեմ …». Աբրահամյանի նյարդերը տեղի տվեցին

Այսօր կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ խոսեց  անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի հետ: Երբ Մարտին Սարգսյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի զարգացման` 2016 թվականի համալիր ծրագիրը հաստատելու մասին նախագիծը, վարչապետը հետաքրքրվեց, թե կադաստրի պետական կոմիտեն նախորդ տարի բյուջեն որքանո՞վ է թերակատարել: «Մոտ 12 տոկոսով»,- ասաց Մարտին Սարգսյանը: «Հիմա դուք 4 մլրդ 304 […]

Դիմում են Հովիկ Աբրահամյանին /վիդեո/

Կառավարության շենքի մոտ այսօր նորից բողոքի ակցիա իրականացրեցին մի խումբ վարորդներ: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք պահանջում են վարչապետի հետ հանդիպում, որպեսզի նրան տեղեկացնեն, որ Տրանսպորտի և Կապի նախարար Գագիկ Բեգլարյանը արհամարհում է իրենց պահանջները և լուծում չի տալիս: «Կառավարությունը ուզում է մեզ հետ բանակցել, բայց Բեգլարյանը գոռոզություն […]

«ՀԱԿ-ը կոպիտ սխալ թույլ տվեց»

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր Զուրաբյանին՝  միջնորդելով ապրիլի 17-ին նշանակված Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկածու Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց: Բայց  Փաշինյանի խնդրանքը մերժվեց: Խոսելով այս խնդրի մասին՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ասել է. «Սասուն Միքայելյանն ընկերս է: Միասին կողք կողքի կանգնել ենք 2008 […]

«ԴԱԻՇ կոչվածից մեզ մի քանի հարյուր կիլոմետեր է բաժանում» /վիդեո/

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է ներկայիս ահաբեկչությունները աշխարհում՝ կապված են երկու տարի առաջ վարած սխալ քաղաքականության հետ: «Ինչպե՞ս էին իրենց պահում երկու տարի առաջ Արևմտյան կոալիցիայի երկրները Սիրիայի և Իրաքի շուրջ զարգացումների առումով: Կոալիցիան ստեղծվել էր, սակայն Քեսաբում ու Հալեպում սկսվեցին հայկական ջարդերը, բացի դա Եվրոպայի աչքի առաջ 4-5 ազգ մորթազերծ էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի