12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը կմեկնի Վաշինգտոն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որի շրջանակներում ՀՀ նախագահը նաեւ մի շարք հանդիպումներ կունենա: Հանրապետության նախագահի ԱՄՆ աշխատանքային այցը կմեկնարկի Բոսթոնից, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Մասաչուսեթսի նահանգապետի, համայնքային ղեկավարների եւ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ: Նախագահը կհյուրընկալվի Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում, կայցելի կրթական […]

Ո՞րն է Ալիևի մեսիջը

Վերջին օրերին սահմանում իրավիճակն էլ ավելի է լարվել: Կան հրազենային վիրավորում ստացած քաղաքացիներ: Անդրադառնալով այս խնդրին՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը   Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ, ցավոք,  նմանատիպ դեպքերն արդեն օրինաչափություն են դարձել: ‹‹Անցած տարիների փորձն  արդեն ցույց տալիս, որ եթե տեղի է ունենալու ինչ-որ միջազգային միջոցառում, որին պիտի մասնակցեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, դրան նախորդող […]

Ադրբեջանը կիրառել է համազարկային հրթիռային կայանքներ

Ադրբեջանական կողմը, ստեղծելով կեղծ լարվածության մասին լուրեր, վերջին օրերին հող էրնախապատրաստում համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացման համար՝ անարգելով միջազգային կազմակերպությունների հորդորները: Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն […]

Չաշխատող պայմաններ. Հրապարակ

Վարչապետը երեկ մասնակցում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների 16-րդ համագումարին: Նա հայտնվել էր դաշնակցական նախարարների շրջապատում եւ ջերմ զրուցում էր մեկ Արծվիկ Մինասյանի, մեկ Լեւոն Մկրտչյանի հետ` ցույց տալով, որ շատ լավ հարաբերություններ են, եւ ոչ մի հակասություն իր եւ նախարարների միջեւ չկա, որովհետեւ ‹‹վարչապետը վարչապետ է, նախարարը` նախարար››: Եւ այն, ինչ հնարավոր չէ կանխել, պետք է […]

Լրագրողների հավատարմագրման հարցում խնդիր կա

Լրագրողների ու դիտորդների քանակի՝ ընտրատեղամասում սահմանափակման հարցը անհանգստանցնում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու հատկապես՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին: Անդրադառնալով այս հարցին Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարկ է մշակել այնպիսի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի անել այնպես, որ լրագրողի անվան տակ վստահված անձինք մուտք չգործեն ընտրատեղամաս: Դա անելը մինչ այս, բնականաբար, բավականին հեշտ էր: Հնարավոր էր մեկ […]

Վարչապետն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքից և նշել, որ բարձրաստիճան հաճախակի փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության հետագա զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ առկա է հայ-վրացական քաղաքական և տնտեսական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ, և անհրաժեշտ է շարունակական […]

Ինչքան մեծանում եմ, ավելի եմ հասկանում. Շարմազանով

«Ինքը աշակերտական նստարանից անգամ առաջ է գնացել, ինքը գաղափարի հերոս էր: ԽՍՀՄ-ում հանդգնել խոսել անկախության պայքարից, ազատազրկման մեջ լինել, դա ռոմանտիզմ էր պահանջում: Եթե այն ժամանակ ասեին՝ մենք կարող ենք անկախ լինել, մարդիկ կարող է ասեին՝ դու հոգեկան հիվանդ ես, ո՞նց կարող է նման բան լինի, դա ռոմանտիզմ էր: Եվ ինքը, Ազատ Արշակյանը, Պարույր Հայրիկյանը, […]

«Մի խոշտանգիր կնոջը, ոստիկան»

Ի զորակցություն երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած Ռուզաննա Եղնուկյանի և ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող ոստիկանական բռնությունների՝ «Հայ կանանց ճակատը» ստորագրահավաք է սկսում՝ «Մի խոշտանգիր կնոջը, ոստիկան» խորագրով: «Հայ կանաց ճակատ» նախաձեռնության ներկայացուցիչ Սյուզաննա Սիմոնյանը Henaran.am –ին  տեղեկացրեց, որ սորագրահավաքը տեղի կունենա մարտի 26-ից մինչև ապրիլի 7-ը: «Ամեն օր ժամը 16.00-ից մինչև երեկոյան […]

Վլադիմիր Պուտինը Քադիրովին նշանակել է Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռամզան Քադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին։ Նա հույս է հայտնել, որ նա հետագայում կմասնակցի սեպտեմբերյան ընտրություններին, գրում է lifenews-ը։ Պուտինն ու Քադիրովը այսօր հանդիպել են, որի ընթացքում Պուտինը հիշեցրել է, որ նախագահի պաշտոնում Քադիրովի ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 5-ին: «Իմ կողմից այսօր հրամանագիր է ստորագրվել ձեզ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի