07 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխան Զաքարյանը զգուշացավ Փաշինյանից /վիդեո/

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կարծիքով՝ 2014-ի հաշվետվությունը մասնագիտական առումով շատ ավելի լավն է, քան նախորդ տարիների հաշվետվությունները և գրեթե 100% մոտեցել է Ինտոսայի սկզբունքներին: ԱԺ արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի 2014-ի հաշվետվության քննարկմանն իր ամփոփիչ ելույթում նա ասաց, որ ՎՊ-ն չի կարող բյուջեն 100%-ով վերահսկել, քանի որ ռեսուրսները բավարար չեն, դրա համար ընտրում են թեմաներ և […]

Մինչ նա Օդեսայում է․ Ինչպիսին է Վրաստանն առանց Միխայիլ Սահակաշվիլու

Ինչպիսին է այսօր Վրաստանն առանց Միխայիլ Սահակաշվիլու։ Այս հարցը տվել է “Новое время” ուկրաինական թերթը։ Նա բազմաթիվ հարցազրույցներ է իրականացրել՝ պարզելու համար այս հարցի պատասխանը։ Թբիլիսիի շուկայում միրգ վաճառող Դավիթը ասում է․ «Այո, մենք մինչեւ հիմա հիշում ենք Միշային։ Շատ բան արեց, մարդկանց բիզնեսները խլեց, բանտեր նստացրեց։ Բայց ներկայիս իշխանությունն էլ ավելի լավը չէ, ֆինանսական […]

«Նապաստակ, նապաստակ, ինչ ես նստել ծառի տակ …». Իշխան Զաքարյանը կրքեր բորբոքեց /վիդեո/

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստում ՀՀ վերահսկիչ պալատի 2014-ի հաշվետվության քննարկման ժամանակ, կրկին անդրադարձավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի շքեղ առանձնատանը և դրա հետ կապված հնարավոր կոռուպցիոն ռիսկերին՝ մի քանի միլիոն դոլարի ծագումնաբանության շուրջ: Երբ Փաշինյանը ներկայացնում էր փաստեր, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց պատգամավորին խոսել հաշվետվության մասին: «Ի՞նչ է, ուզո՞մ եք վերջին օրերի […]

Օդում կախված

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայն է այն տեսակետների հետ, որ մեզ պետք է ուժեղ Վերահսկիչ պալատ, սակայն, ըստ պատգամավորի, պետք է հասկանալ՝ ի՞նչ ուժգնության, ի՞նչ ուժի Վերահսկիչ պալատ է պետք: ԱԺ արտահերթ նիստում ՎՊ 2014-ի հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավորը հարց ուղղեց` արդյոք ՎՊ-ն ունի ծրագիր և ներկայացնում է հաշվետվություն, բայց մեր երկրում ծրագրերն ու հաշվետվությունները […]

Զաքարյանը եկավ ուշացումով

Շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը: Հիշեցնենք, երեկ նիստն ընդհատվեց Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցի ժամանակ պատգամավորների հայտարարությունների ժամին: Նկատենք, որ երեկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը զեկույցը ներկայացրեց գրեթե դատարկ դահլիճում, իսկ ընդդիմախոս պատգամավորները ներկա էին, Զաքարյանը ներկայացավ ուշացումով: Զաքարյանի բացակայությունը, սակայն, Նիկոլ Փաշինյանին չխանգարեց սուր ելույթ ունենալ: Պատգամավորը դարձյալ հիշեց Իշխան Զաքարյանի շքեղ առանձնատունն ու դրա […]

Ենթադրությունը, որ Թուրքիան կարող էր ռուսական ինքնաթիռը խոցել՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար, աբսուրդ է․ Սպիտակ տունը՝ Պուտինին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էրնեստը նախօրեին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերը, որ Թուրքիան կարող էր ռուսական Су-24 ինքնաթիռը խոցել՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար։ Հիշեցնենք, որ նախօրեին իր մեծ ասուլիսի ժամանակ Պուտինն ասաց, որ «Եթե Թուրքիայի իշխանությունից որեւէ մեկը որոշել է ամերիկացիների ինչ-որ տեղը լիզել, չգիտեմ,  դա ամերիկացիներին պետք էր, թե ոչ»՝ նկատի […]

Ծանր տակտիկական խոդ. Հրապարակ

«ԱՄՆ պետդեպի առաջարկը վաղը Բեռնում տեղի ունենալիք նախագահների հանդիպման նախօրյակին հենց այնպես չարվեց»,-ասաց բարձրաստիճան պաշտոնյան՝ նկատի ունենալով սահմանին տեղադրվելիք միջադեպերը, կրակոցները ֆիքսող զգայուն սարքերի մասին առաջարկը: Դա դեղին քարտ էր Ադրբեջանին, ընդ որում՝ ամերիկյան կողմը լավ է հասկանում, որ Ադրբեջանը չի համաձայնելու դրան, սակայն դա տակտիկական խոդ է՝ Ադրբեջանին Ռուսաստանից պոկելու, հասկացնելու, որ Լավրովի ծրագիրը […]

Իրաքի մայրաքաղաքում հրապարակավ այրել են Թուրքիայի դրոշը /վիդեո/

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Թահրիր հրապարակում շիա աշխարազորայինների կողմից կազմակերպված ցույցի ժամանակ ցուցադրաբար այրվել է Թուրքիայի պետական դրոշը: Ցուցարարները ծածանել են Իրաքի պետական դրոշը և մի շարք հակաթուրքական գրառումներով պաստառներ, գրում է Ermenihaber.am-ը: Շիական «Բեդիր շարժում» կազմակերպության առաջնորդ Հադի ալ Ամիրին խոսել է թուրքական զորքերի Իրաքի տարածք ներխուժման մասին: Նա մասնավորապես նշել է. «Իրաքի սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը […]

Էլինար Վարդանյանը կմիանա ստորագրահավաքին, եթե …

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյբուքյան իր էջում անդրադարձել է ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին, մասնավորապես նշելով. «Ընդունելով հանդերձ ՍԴ դիմելու ՀԱԿ նախաձեռնության հիմնավորումներն ու փաստարկները, հասարակական տրամադրություններն, այնուամենայնիվ ես ոչ մի հույս չունեմ, որ այս հարցով Սահամանադրական Դատարանը կկայացնի անկողմնակալ և լուծում պարունակող որոշում և սա համարում եմ ուժերի անիմաստ վատնում։ Այնպես, ինչպես միշտ է եղել։ […]

«Հասարակությունը սովորեց «գցել» իշխանություններին»

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից ավելի քան 10-ն օր է անցել: Henaran.am-ը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին խնդրեց վերլուծել՝ քաղաքական ինչպիսի՞ վիճակում է գտնվում թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական դաշտը նանրաքվեից հետո: Ըստ Քոչարյանի` հասարակությունը հանրաքվեից հետո շատ սովորական իրավիճակում է. «Հասարակությունը նույն ապատիայի մեջ է: Նույն սովորական վիճակն էլ քաղաքական դաշտում է. «Առայժմ փոշիացած, զրոյական, կայուն իրավիճակ է: Միայն մեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի