15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը հարմար պահի էր սպասում

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը  դրական է գնահատում այն, որ քաղաքական ուժերը համախմբված են, ու  հայրենիքի պաշտպանությանը վերաբերող հարցերում  բոլոր ուժերը մեկ բռունցք են դառնում:

‹‹Եթե քաղաքական ուժերը  ներքին-քաղաքական հարցերում ունեն խնդիրներ, դա չի նշանակում, որ այսպիսի հարցերում չպետք է լինեն համախմբված: Դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կարող են լինել: Պիտի միահամուռ լինենք››:

Արմեն Բադալյանը շեշտեց, որ Ադրբեջանը հարմար պահի էր սպասում՝ միջազգային հանրության ուշադրությունը Ղարաբաղի հարցի վրա սևեռելու համար:

‹‹Սահմանում իրավիճակը լարված է, փոխադարձ մեղադրանքներ են հնչում: Ադրբեջանի ղեկավարությունը, տեսնելով, որ ուկրաինական, սիրիական հարցերը միջազգային հանրության կենտրոնից դուրս են մնացել, ուզում է առիթից օգտվել ու հիշեցնել, որ ղարաբաղյան հարցը դեռևս լուծում չի ստացել: Ու, ցավոք, քանի դեռ այս հարցը չի լուծվել, իրավիճակը միշտ էլ լարված է լինելու››:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ