12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ժամանակն է` Օբաման ցույց տա Էրդողանին, թե ով է «բոսսը»

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրմանը:

«Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ պարոն Բայդենը (ԱՄՆ փոխնախագահ) և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ իր անհանգստությունն էր հայտնել շարունակվող բռնությունների վերաբերյալ, երկխոսության կոչ էր արել` ընդգծելով հակամարտության համապարփակ լուծման, տարածաշրջանում կայունության, ապահովության ու զարգացման կարևորությունը: Դրանից անմիջապես հետո Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ:

Ալիևը կուլ տվեց խայծը, որը տվել էր Էրդողանը, որն իր հերթին ջանում է շեղել հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ամենամյա արարողությունից: Սա դիտվում է որպես ապտակ ԱՄՆ փոխնախագահին ու պետքարտուղարին` Ադրբեջանի կողմից: Արդեն ժամանակն է, որ Օբաման օգտագործի «ցեղասպանություն» եզրույթն ու ցույց տա Էրդողանին, թե ով է «բոսսը»»,- գրել է Թանկյանը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի ամբողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ