17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ընթացքին, Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ԵՄ հետ մեր երկրի հարաբերություններում կարևորագույն տեղ են զբաղեցնում: […]

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ առաջնահերթություն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը»  ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործընթացն ապահովելու նպատակով       կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ դրամաշնորհային ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ կառավարությանը` իրականացնելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Հատկացվող միջոցներն ուղղվելու են հետևյալ նպատակների իրականացմանը՝  փորձագիտական հանձնախմբի ստեղծում` Հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատելու նպատակով, […]

«Սխոդկաներն են որոշում»

«Իրական արժեքից շատ ենք հեռացել և սխոդկաներն են որոշում, թե որտեղ ինչ մակարդակով պիտի տրվեն էդ մրցանակները, այստեղ խնդիր կա: Ես չգիտեմ, թե ինչպես կքվեարկի ԲՀԿ-ն»,- «Վաստակավոր շինարարի» կոչում սահմանելու մասին օրինագծի քննարկման ընթացքում  ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը նշեց՝  ինքը  դեմ չէ, որ  «Վաստակավոր շինարարի» կոչում էլ լինի, բայց   այս պարագայում […]

«Որոշե՛ք, ասե՛ք՝ կամ հա, կամ չէ»

Կառավարության կողմից ներկայացված ՀՀ պետական պարգևների և պետական կոչումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Ըստ Նաղդալյանի՝ կառավարությունը վստահ չէ, թե  լավ բան է առաջարկվում: «Սիրելի՛ կառարվություն, որոշե՛ք, ասե՛ք՝ կամ հա, կամ չէ, հետո բերեք օրինագծերն այստեղ»,- ասաց նա: Ըստ […]

«Որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի»

ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարքագիծը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ կուսակցության հեղինակության վրա: ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ դահլիճում Առաքել Մովսիսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջև եղած լեզվակռվին: Մելքոնյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի: Լրագրողները հարց ուղղեցին Գագիկ Մելիքյանին՝ փորձելով հասկանալ, թե […]

«Պետք է զգույշ լինեն»

ՀՀԿ-ական պատգամավոր, էթիկայի հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում անդրադարձավ երեկ ԱԺ-ում  մ տեղի ունեցած անախորժ  միջադեպին: «Եթե կա փաստ, ու այդ փաստը հիմնավորվում է, հանձնաժողովը համարում է դա էթիկայի խախտում: Այլ լիազորություն հանձնաժողովին վերապահված չէ»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը: Հիշեցնենք, որ երեկ նիստերի դահլիճում  անախորժ միջադեպ եղավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական […]

«Պատեհ-անպատեհ առիթներով կոչումներ շնորհելն անախրոնիզմի է վերածվում»

Կռավարության կողմից ներկայացված՝ «ՀՀ պետական պարգևների և պետական կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող` ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց: Նրա խոսքով` պատեհ-անպատեհ առիթներով  կոչումներ շնորհելն աստիճանաբար ասես անախրոնիզմի է վերածվում: «Ես չգիտեմ` քանի վաստակավոր շինարարի շենք է փլվել կամ […]

Հայաստանը 50 հազար եվրո կվճարի․ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Զալյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է վճիռը «Զալյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործը դատարան էին ներկայացրել ՀՀ զինված ուժերի նախկին ծառայողներ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը՝ բողոքելով, որ կասկածվել են երկու այլ զինծառայողի սպանության մեջ և մեղքն ընդունել են բռնությունների և ճնշումների արդյունքում: Նրանք բողոքել էին նաև, […]

ՀՀ նախագահը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարում է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: Նախատեսվում է, որ […]

Անկարայի ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի ազատության բազեները»

Մարտի 13-ին  Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «haberler» լրատվամիջոցի իրազեկմամբ` TAK-ը նման հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում: Այդ խմբավորումը համարվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) հարող թևերից մեկը: Նշյալ հայտարարությունում հաստատվել է այն փաստը, որ ահաբեկչությունն իրականացրած կին մահապարտը Սեհեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի