24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանն ուզում է միջազգային հանրությանը ցույց տալ…

‹‹Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս սադրանքը տարբերվում է նախորդներից: Այն իր մասշտաբով տարբերվում էր մյուսներից: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունն առանց արտաքին միջամտության  այս քայլին չի գնացել: Սա, ամենայն հավանականությամբ, ղարաբաղաադրբեջանական ինչ-որ պայմանավորվածության արդյունք էր››, – անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում կատարվող իրադարձություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Քաղաքագետը նշեց, որ այս իրադարձությունները Թուրքիան կօգտագործի՝ միջազգային հանրությանը՝ հատկապես ԱՄՆ-ին  ցույց տալու համար, որ  մեր տարածաշրջանում ակտիվ դերակատարում ունի:

‹‹ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մեջ այժմ որոշակի լարվածություն կա: Երվամիություն-Թուրքիա հարաբերությունները ևս լարված են: Թուրքիան այս իրադարձութունները կարող է օգտագորրծել՝ Արևմուտքի վրա ճնշում գործադրելու համար:

Ադրբեջանն ուզում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ այն ձևաչափն ու կարգավիճակը որ կա այժմ, իր համար անընդունելի է:  Միջնորդներն ինչ կոչերով էլ հանդես գան, Ադրբեջանն, այդուամենայնիվ, իր դիքորոշումը չի փոխի:
Գաղտնիք չէ, Ադրբեջանի համար կարևոր չէ իր ունեցած մարդկային կորուստների քանակը››, – ընդգծեց Նարեկ Գալստյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ