24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

‹‹Պետք է դիմենք կոշտ ուժի միջոցների››

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը կասկածում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ինչ-ոչ քայլեր կձեռնարկեն՝ Արդրբեջանին սաստելուր համար:

‹‹Այստեղ մի խնդիր էլ կա: Մինսկի խումբը չունի կողմերին պատժելու ինչ-որ մանդատ, իրավասություն: Բացի կոշտ հայտարարություններից՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների զինանոցում ուրիշ ոչինչ չկա:  Իսկ այդ հայտարարություններով, բնականաբար, հնարավոր չէ իրավիճակը կարգավորել: Պարզապես, ակնկալում ենք, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների կոչերն այս անգամ հասցեական կլինեն ու սուր շեշտադրումներ կարվեն: Բայց եթե Ադրբեջանին սուր քննադատության էլ ենթարկեն, կասկածում եմ, որ դրանից ինչ-որ բան կփոխվի››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Քաղաքագետը շեշտեց, որ պրակտիկան ցույց է տալիս՝ մենք  կարողանում ենք հարկ եղած դեպքում հակառակորդին ծանր հակահարված տալ:

‹‹Իրավիճակն, ինչպես հայտնի է, շարունակվում է մնալ լարված:  Կարծում եմ՝   Ադրբեջանին պետք է այնպիսի հակահարված տալ, որ որ այդ երկիրն իր դիրքորոշումը փոխի:  Դրսի կոչերով կամ մեր կոչերով ոչինչ չի փոխվի: Սահմանային մարտերն էլ մեծ ազդեցություն  չեն թողնում: Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք օգտագործել ավելի  կաշտ միջոցներ: Կառեկտ ձևակերպեմ ասելիքս.  պետք է ստիպենք Ադրբեջանի սահմանային կողմի բնակիչներին լքել իրենց բնակավայրերը և ուղևորվել Բաքու և, ինչու՞ ոչ,  որոշ տարածքներ, որ գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, վերցնել ու դրանք դարձնել բանակցությունների առարկա: Այդ պարագայում նրանք կընդունեն այն պայմանները, որոնք մենք ենք առաջ քաշում››, – ասաց քաղաքագետը:

Ըստ  Նարեկ Գալստյանի՝ մենք պետք է դիմենք կոշտ ուժի միջոցների, քանի որ այս  պարագայում այլ միջոցներ չեն աշխատում: Քաղաքագետն ընդգծեց, որ մենք ունենք համապատասխան ռեսուրսներ ու զինտեխնիկա հակառակորդին սաստելու ու հուժկու հարված տալու համար:

‹‹Վերջին շրջանում գիտենք՝ ինչպիսի տեխնիկա ենք ձեռք բերել: Մեր կարողություններն էլ, հակառակորդի կարողություններն էլ միջազգային հետազոտական կենտրոններն էլ են գնահատական տվել: Մենք ունենք համապատասխան ռեսուրսներ թշնամուն ճնշելու ու մեր երկրի սահմաններն անառիկ պահելու համար››, – եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ