Սերգի Կապանաձեն անդրադարձել է Ղարաբաղյան հարցին
«Լեռնայի Ղարաբաղում լրջորեն լարվել է իրավիճակը» ,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների դեկանի պաշտոնատար Սերգի Կապանաձեն` նշելով, որ եթե պատերազմ սկսվի, ապա պետք է հիշել, որ Վրաստանը պետք է որոշումներ կայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ, գրում է aliq.ge-ն:
- Թույլ ե՞նք տալիս արդյոք Ռուսական ավիացիան Վրաստանի տարածքով անցնի, որպեսզի Հայաստանին օգնություն ցուցաբերի:
- Անցկացնում ենք արդյոք Ռուսաստանի ռազմական շարասյուները` Գյումրիի ռազմաբազաների ուժեղացման նպատակով:
- Անցկացնում ենք արդյոք Թուրքական բանակը, կամ Ադրբեջանին տրամադրվելիք այլ տիպի օգնություն:
- Եթե անցկացնում ենք, ապա պաշտոնական համաձայնագրով, թե՞ ոչ պաշտոնական համաձայնության հիման վրա:
- Բացո՞ւմ ենք արդյոք մեր նավահանգիստները` հայկական կամ ադբեջանական կողմերի համար ռազմական կամ այլ տեսակի բեռներ ստանալու համար:
- Ի՞նչ դիրք ենք զբաղեցնոմ տարբեր միջազգային կազմակերպություններում նախաձեռնված բանաձևերի պադագայում: -Ընդունում ենք արդյոք փախստականներին, ինչպես և որքան:
- Ինչպե՞ս ենք վարվում միջնորդության գործընթացում, ո՞ւմ կողմից ենք հանդես գալիս: Նման իրավիճակում յուրանաքչյուր տեսակի դիրքորոշումը, կամ դիրքորոշում չունենալը նշանակո՞ւմ է արդյոք դիրքորոշման ցուցաբերում:
- Ինչպե՞ս ենք վարվում Ջավախքում Ռուսաստանի կողմից ակտիվացված գործողությունների դեպքում:
- Ո՞ւմ ենք օգնում մարդասիրական տեսանկյունից, որքան գումար ունենք նախատեսած սրա համար:
- Տրամադրո՞ւմ ենք արդյոք մեր տարածքները միջազգային դիտորդական և այլ առաքելություններին, որոնք հակամարտությունում միջամտության հետաքրքրվածություն ունեն։
- Իրականացնո՞ւմ ենք արդյոք բարձր մակարդակի այցելություններ և եթե այո, ապա դեպի ուր և ինչ հերթականությամբ:
Ավարտելով իր գրառումը` Սերգի Կապանաձեն գրում է` «Աստված մի արասցե Ղարաբաղում սկսվի պատերազմ: Չգիտեմ ով կհաղթի, բայց մեծ է հավանականությունը, որ Վրաստանը պարտված դուրս կգա» :