01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊՆ-ն` կանանց պարտադիր զինծառայության շուրջ. Իրավունք

«Օրեր առաջ տեղեկատվություն հրապարակվեց, որ արցախա-ադրբեջանական սահմանին թշնամու ուժերի կուտակում է նկատելի։ «Իրավունքը» Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` սահմանում հիմա ի՞նչ իրավիճակ է։ Իրավիճակի ցանկացած փոփոխություն հայտնում է Պաշտպանության բանակը, եթե դա ենթակա է որոշակի հրապարակման։ Ռազմական գործողությունների ընթացքում հանուն հայրենիքի պաշտպանության սահման մեկնում էին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։ Հաշվի առնելով, որ Հայաստանը […]

Ում փրկեց Միհրան Պողոսյանը. 168 Ժամ

Երեկ սենսացիոն իրադարձություն տեղի ունեցավ. հրաժարական ներկայացրեց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Ասել, թե դա սպասված հրաժարական էր, նշանակում է` ոչինչ չասել: Միհրան Պողոսյանը համարվում էր կամ գուցե դեռ է Հայաստանի ամենաանձեռնմխելի պաշտոնյաներից մեկը, ով, բացի զանազան ոլորտներում ունեցած մենաշնորհներից ու Երևանի փողոցները գծանշելու ու փող հավաքելու գերմենաշնորհից, ուներ նաև այլ «մենաշնորհ»` գործից «ազատում» էր իր […]

Մոսկվան բացահայտում է ԼՂ կարգավորման փաստաթուղթը. Առավոտ

  Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է սկսվել առաջիկա օրերին: Նրա խոսքով՝ «նախաձեռնությունը ստացվել է Մոսկվայից եւ ներկայումս պատրաստվում է բանակցային գործընթացը, «հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլ»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի […]

Սխալ է եւ վտանգավոր. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերնախավի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձել է Հայաստանում վերջերս անգամ իշխանության ներկայացուցիչների շուրթերից Ռուսաստանի հասցեին հնչող քննադատություններին: Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ հանդիպել է շաբաթ օրը հրավիրված ՀՀԿ խորհրդի նիստում: Թերթի աղբյուրները հայտնում են, որ նա հրահանգել է Մոսկվայի հասցեին անգամ արբանյակ կայքերի եւ գործիչների միջոցով հնչող սուր քննադատություններին վերջ դնել, իսկ ավելի […]

Մոսկվան ընդառաջ է գնում Անկարային

Ռուսաստանն ընդարձակել է Թուրքիայի քաղաքացիների համար կիրառող վիզային ռեժիմը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` 2016 թվականից սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը այժմ կտարածվի նաև ծառայողական և հատուկ անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար: Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական կողմը զգուշացրել է, որ Ռուսաստան մեկնել ցանկացող բոլոր տեսակի անձնագրեր […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալին

Ապրիլի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևին, ով Երևան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով։ Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, բանակցային գործընթացին հասցված վնասը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց ղարաբաղյան հիմնախնդրի […]

Այն պահին ԼՂՀ-ում անիմաստ արյունահեղությունը ընդհատվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խիզախության շնորհիվ

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հ.Նաղդալյանի ելույթը 18.04.2016 Այսօր միգրացիոն ճգնաժամը Եվրոպայի համար ամենակարևոր մարտահրավերներից մեկն է: Ավելի քան մեկ միլիոն գաղթյալներ, փախչելով պատերազմից, հետապնդումներից և հակամարտություններից, ավելի լավ ապագա են փնտրում այլ երկրներում: Ըստ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գործակալության (UNHCR)` սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմները, տարածաշրջանային հակամարտությունները […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել բանակի բարձրագույն սպայական կազմի հետ

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ: Քննարկվել է բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ազատել է պաշտոնից

Այսօր վրաչպետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից Հրայր Սարգսյանին ազատելու վերաբերյալ: 299-Ա որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 12-ի N 835-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետը՝ Հրայր Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի