01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ հակամարտությունում ստատուս քվոն այլևս չի կարող շարունակվել. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԵԽԽՎ-ի լիագումար նիստում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ մեկ անգամ ևս բարձր ամբիոնից ադրբեջանամետ թեզեր հնչեցնելով: Ինչպես հայտնում է թուրքական «Cihan» լրատվական գործակալությունը, Դավութօղլուն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության սրացումը ցույց տվեց ղարաբաղյան հակամարտությունում ստաստուս քվոյի շարունակության անհնարինությունը: Դավութօղլուն ԵԽԽՎ պատվիրակներին զգուշացրել է. «Հայաստանի ռազմական սադրանքներին և զինադադարի ռեժիմի խախտումներին» […]

Քննարկվել են հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում (ԱՄՆ) մասնակցել է Արժույթի միջազ­գային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի գարնանային համաժո­ղովին: Աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ամերիկյան կողմի համանախագահ Բրիջիթ Բրինքի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր: […]

Հանդիպել են ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալները

Ապրիլի 19-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի նախագահությամբ կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդատվությունները։ Նիստին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Քննարկվել են ՀԱՊԿ հայեցակարգային մի շարք փաստաթղթերի նախագծեր, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համադրման հարցեր։ Հանդիպումն […]

Այլեւս պարզ է

Այն ինչ տեղի ունեցավ Արցախի և Ադրբեջանի սահմանում ապրիլի 2-֊ի առավոտյան, և շարունակվում է մինչ օրս, իրականում քաղաքական խոշոր իրադարձություն էր, որը չի կարող չազդել ոչ միայն հայ֊ադրբեջանական հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանի զարգացումների վրա։ Իհարկե, առավել ակներևը հենց ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիան էր, բայց մենք պիտի հասկանանք, որ դա ընդամենը սկիզբն էր քաղաքական այն ծրագրի, […]

Տարածաշրջանի անվտանգության եւ բարեկեցության սպառնալիք են Թուրքիան եւ Ադրբեջանը.Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ապրիլի 19-ին «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովի շրջանակում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են նաեւ ռուսական լրատվամիջոցները: Ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել համաժողովը, արժեւորել այն՝ որպես երկրների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելուն միտված միջոցառում: Խոսելով երկրների […]

Ղարաբաղի հարցով բարձր մակարդակով հանդիպման մասին քննարկում չի պլանավորվում. Վլադիմիր Հակոբյան

Հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ չի քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բարձրագույն մակարդակով հանդիպումների հնարավորությունն ու ժամկետները։ Այդ մասին ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, գրում է РИА Новости-ն։ «Այս փուլում բանակցային գործընթացի կողմերը եւ Մինսկի խմբի համանախագահները չեն քննարկել բարձրագույն մակարդակով հանդիպումների ժամկետներն ու հնարավորությունը»,- ասել է նա։ Հակոբյանը նշել է, որ Ռուսաստանի, […]

Ռուսաստանը պետք է համոզի Բաքվին եւ Երեւանին ցավոտ փոխզիջումների գնալ․ Известия

Известия-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն աջակցելու են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բանակցություններում փոխզիջում լինի։ Իսկ բանակցությունները, ինչպես նշում է լրատվամիջոցը, կմեկնարկեն առաջիկա օրերին։ Նախագահ Պուտինը պատրաստ է կողմերին անձամբ համոզել գնալու փոխզիջման: Երբ խոսքը վերաբերում է շփման գծում լարվածության թուլացմանը, կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ զիջման գնալու: […]

Սերժ Սարգսյանը «մատ» արեց

Էրդողանն Ալիև կրտսերին դրդեց ռազմական գործողություններ սկսել Արցախի դեմ` նպատակ ունենալով անկայունություն ստեղծել տարածաշրջանում` Ռուսաստանին ներքաշելով կոնֆլիկտի մեջ, բայց միանգամից երկու ապտակ ստացավ. մի կողմից` հայ զինվորը պարտության մատնեց ռազմադաշտում կրտսերի խաժամուժին, մյուս կողմից` նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական ապտակ հասցրեց Թուրքիային, ով այս դեպքում հանդես է գալիս որպես Ադրբեջանի ավագ եղբայր, հայտարարելով, որ Հայաստանը, ի […]

Ինչ է խոսել Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ փակ հանդիպմանը

Հակառուսական տրամադրությունները վերջերս մեր հասարակության  շրջանում սրացել են: Մարդիկ դժգոհ են. Ռազմավարական գործընկերը հուսախաբ արեց: Անդրադառնալով այս հարցին՝ պատգամավոր Կարինե Աճեմյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝  ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում ՀՀԿ-ականներն անդրադարձել են այս հարցին: «Հակառուսական տրամադրություններին, իհարկե,  անդրադարձանք: Նախագահը նշեց՝ դա ճիշտ երևույթ չէ. Ռուսաստանը  մեր ռազմավարական գործընկերն է: Պարզապես պետք է հասկանալ՝  ամեն երկիր […]

ՀՀ իշխանություններին և հայկական պատվիրակությանը դատապարտող դրույթներ են մեջբերվել․ Aravot.am

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցում , որը քննարկվեց երկուշաբթի՝ մեջբերված են Միլիցա Մարկովիչի հեղինակած բանաձեւի Resolution 2085 (2016) այն դրույթները, ըստ որի՝ Վեհաժողովը դատապարտում է ՀՀ իշխանություններին և հայկական պատվիրակությանը, գրում է Aravot.am-ը: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին փաստաթուղթը ներկայացրեց հույն պատվիրակ Յոաննետա Կավադիան (լուսանկարում): Զեկույցում ներկայացվում է Բյուրոյի գործունեությունը, այդ թվում նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի